25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտինը խնդրեց ինձ չնվաստացնել Փաշինյանին մեր ներկայությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ. Ալիև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր է խաղացել Ղարաբաղում 2020 թվականի աշնանը զինված հակամարտության կարգավորման գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւn «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում:

«Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Եվ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարում ունեցավ իրադարձություններում, նա փոխանցում էր իմ ուղերձները Փաշինյանին, եւ նրանից ուղերձները փոխանցում էր ինձ: Այդ համաձայնեցումը շարունակվում էր մինչեւ ուշ գիշեր եւ ձգվեց կեսգիշերից անց: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, ուստի մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում նոյեմբերի 9-ն էր»,- ասել է Ալիեւը:

Նրա խոսքով՝ տեքստն ի վերջո հաջողվեց համաձայնեցնել:

«Բնականաբար, ենթադրվում էր դրա ստորագրումը, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը խնդրեց ինձ չպնդել, որպեսզի Փաշինյանը ստորագրի այն մեր ներկայությամբ: Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է, շատ նուրբ, նա շատ հարգալից է վերաբերվում բոլորին, եւ ես ասացի, որ չեմ պնդի, ինձ պետք չեն Փաշինյանի նվաստացման հետ կապված ինչ-որ լրացուցիչ պահեր, քանի որ դա ոչ թե մարդու, այլ երկրի նվաստացում է, իսկ մենք չենք կարող դա մեզ թույլ տալ»,- ասել է Ալիեւը:

Նա ընդգծել է, որ իրենք շատ վստահելի հարաբերություններ ունեն Ռուսաստանի նախագահի հետ:

«Քաղաքական գործիչների, հատկապես` հարեւան երկրների քաղաքական գործիչների միջեւ, կարեւոր է վստահել միմյանց: Սա հենց այն է, ինչ գոյություն ունի մեր միջեւ: Եվ իհարկե՝ խորը փոխադարձ հարգանքի զգացումը: Մեր նպատակներն ամբողջությամբ համընկնում են»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Ալիեւը հայտնել է, որ առաջին անգամ Պուտինին Ղարաբաղում պատերազմի մասին պատմել է հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ առաջնորդի ծննդյան օրը:

«Բնականաբար, մենք կանոնավոր կապ էինք պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը: Ես ավանդաբար շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Եվ սա մեր առաջին հեռախոսային կապն էր այն պահից ի վեր, երբ ռազմական գործողությունների սկսվելուց արդեն անցել է 10 օր: Մենք նաեւ քննարկեցինք, թե ինչպես եւ ինչ անել պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է նա:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ