19 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Գերտերությունները միշտ էլ շահեր ունեցել են, բայց Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ կարողացել է հայկական շահը դնել ցանկացած խնդրի մեջ․ Աննա Մկրտչյան

f614c272b68ae7_614c272b68b27.thumb

«Փաշինյանը գնացել էր Դուշանբե ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու համար։ Մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել։ Մի օրինակ ցույց տվեք, թե որտե՞ղ է խոսել, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք կամ ռիսկ են ներկայացնում ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի Հանրապետության համար, որտե՞ղ է խոսել այն մասին, որ հայ գերիներին տանջամահ են անում։ Դա նրան չի հետաքրքրում», – 168TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Այս խնդիրների լուծման փոխարեն Փաշինյանի համար առաջնայինն, ըստ պատգամավորի, ոչ հայանպաստ լուծումներով «խաղաղության օրակարգն» իրականացնելն է՝ Հայաստանի իշխանության ղեկին մնալու համար։ 

«Մինչև նոյեմբերի 9-ը ասում էր՝ ձեզանից թաքուն ոչինչ չեմ ստորագրելու, գալու եմ հրապարակում պայմանները բաց ներկայացնեմ, և դուք որոշեք, թե ինչ ենք անում մեր երկրի և արցախյան հիմնախնդրի հետ։ Ի՞նչ արեց՝ նոյեմբերի 9-ին բունկերում ստորագրեց փաստաթուղթը։ Ի՞նչն է նրան խանգարում ևս մեկ անգամ խաղաղության անվան տակ հերթական ստորացուցիչ ու կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել՝ Սյունիքի, տարածքային ամբողջականության հետ կապված, նաև հայկական հարցի հետ կապված։ Վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանն Էրդողանին խոստումներ չի տվել, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչումից ու պահանջատիրությունից հրաժարվելու վերաբերյալ։ Ես վստահ չեմ։ Նա հայկականությունը, հայկական անցյալն ու ներկան զոհելու հետ որևէ խնդիր չունի։ Ամեն ինչ պետք է անի, որպեսզի օր առաջ իր համար լուծի բոլոր խնդիրները՝ շարունակելու իր անխոչընդոտ կառավարումը Հայաստանի Հանրապետությունում», – ասել է Մկրտչյանը։

Պատգամավորը չի համաձայնել գնահատականներին, որ, օրինակ, Սյունիքի հարցում Հայաստանը որոշող գործոն չի կարող լինել, քանի որ այստեղ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների պլանն է իրագործվում։

«Դա հերթական նիկոլական մանիպուլյացիան է, որովհետև միշտ էլ գերտերությունների շահերը փորձել են հակադրել հայկականության ու հայկական շահերի հետ, բայց Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը նախկինում միշտ էլ կարողացել է հայկական շահը դնել ցանկացած խնդրի մեջ», – ասել է նա։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ