25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքը իշխանությունը դիտմամբ տապալում է․ Տիգրան Աբրահամյան

Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը ամենատարբեր պատճառաբանություններով վիժեցվում է, ինչը հնարավորություն չի տալիս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի օրակարգ բերել կարևորագույն հարցեր, լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանին իշխանական մեծամասնության ներկայացուցիչների կողմից 4-րդ անգամ չընտրելու փաստին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Կան առաջնահերթություններ, որոնք այս ընթացքում ձևակերպվել և ներկայացվել են։ Դրանք վերաբերում են սահմանային խնդիրներին, զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին, որոնք որևէ ձևով օրակարգ չեն բերվում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա աննպատակահարմար համարեց այսպիսի կարևոր հարցերի կողքին հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն անընդհատ ձգձգելը։ 

«Սա ցույց է տալիս, որ հանձնաժողովում աշխատանքները իշխանությունը դիտմամբ տապալում է»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ