19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք…». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհին ադրբեջանական ագրեսիայի մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախ Իրանի խնդիրն է համարում իրանական բեռնատարների նկատմամբ արգելքները, ապա գործածում թշնամու բառապաշարը.

«Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին, ճիշտ հասկացեք»։

Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։ Հասկանում ե՞ք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի մտերիմ բարձր պաշտոնյան։

 

Այսինքն այս մարդիկ նախ աստիճանաբար դադարում են կիրառել Սյունիք տեղանվանումը, ապա հայկական պատմական Զանգեզուրը դադարում համարել Հայաստանի տարածք։

Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։

Ամեն օր ավելի եմ համոզվում, որ ՔՊ-ն հիմնականում անհայրենիք տականքների որջ է, որտեղ հավաքվածների համար պետականությունը և ազգային ինքնությունը անարժեք երևույթներ են։

Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ