23 Հունվարի, Կիրակի, 2022
KFC

Ես երազ եմ տեսել, ՊՊԾ ղեկավարն այնտեղ չի եղել. Աննա Մկրտչյանը՝ ՀՔԾ որոշման և սպասվող գործընթացների մասին

ArmLur.am-ն այսօր մի քանի հարց է ուղղել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մակրտչյանին: Ինչպես հայտնի է, Աննա Մկրտչյանի մասնակցությամբ խորհրդարանում օգոստոսի 24-ին տեղի ունեցած դեպքերի մասով քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:

Հիշեցնենք, որ ՀՔԾ նյութերի նախապատրաստման փուլում ծանուցագիր էր ուղարկել ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին, որ նա ներկայանա ՀՔԾ եւ բացատրություն տա Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին բռնի ուժով դուրս հանելու դեպքով:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Սարգիս Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, որ ինքը եւս ներկայացել է ՀՔԾ եւ բացատրություն տվել:

Աննա Մկրտչյանին եւս կանչել են ՀՔԾ, եւ նա եւս պատմել է, թե ինչպես են պետական պահպանության աշխատակիցները իր հետ վարվել, ինչի արդյունքում ինքը անգամ վնասվածքներ է ունեցել: Սակայն քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

armlur.am

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ