24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հայրենիքը» ոչ քաղաքական կազմակերպություն դարձավ․ Արա Սահակյանը դուրս է եկել Վանեցյանի կուսակցությունից

Հայրենիք» կուսակցության առանցքային դեմքերից Արա Սահակյանը չորս ամիս է հեռացել է կուսակցության շարքերից։ Այս մասին Արա Սահակյանը խոսել է A1plus կայքի եթերում։

Սահակյանի խոսքով ինքը հեռացել է կուսակցությունից, քանի որ այն դարձել էր մեկ մարդու կուսակցություն․ «Արդեն չորս ամիս է որևէ կապ չունեմ «Հայրենիք» կուսակցության հետ։ Տարաձայնությունը վերաբերվում էր ընտրությունների նախապատրաստման ռազմավարությանը։ Արդյունքն էլ պարզ էր, որ ես ճիշտ էի, որ ընտրված ճանապարհը հեռացնում էր այն նպատակներից, որ մենք հռչակել էինք։ Հավանաբար այդ նպատակներն էին կեղծ եղել։  Հիմա ինչ կուսակցություն ստեղծում են՝ դառնում է ԲՀԿ։ Այսինքն դառնում է մի ղեկավարի, փողերը դնող մի ղեկավարի կառույց։ Դա քաղաքական կուսակցություն չի։ Ես համարում եմ, որ այն ոչ քաղաքական կազմակերպություն դարձավ»,-հայտարարել է Արա Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ