24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թքել են սննդի մեջ՝ ստիպելով ուտել այն, զրկել են ջրից, սննդից, ձմռանը գցել են գետնին, ջուր շփել մերկ մարմնին և ստիպել քնել բաց պատուհանով սենյակում. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում պահվող գերիների մասին

Խոշտանգումները, նվաստացումները և անմարդակին վերաբերմունքը եղել են լայնածավալ, Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր կամ սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ, եղել են դեպքեր՝ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերուն պահելով սոված վիճակում, այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։ Մի քանի դեպք էլ է եղել, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու։ Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն», – օրինակներ ներկայացրեց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ շատ դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ։

«Ստիպել են ուղղակի տանել ցավը և հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա խփելով։ Ստիպել են հաճախ, որ մարդիկ բժշկական օգնություն կամ սնունդ աղաչեն, դրանից հետո միայն տրամադրել են այն», – մանրամասնեց Թաթոյանը։

Պաշտպանը օրինակ ներկայացրեց նաև, երբ ձմռանը գերուն ստիպել են քնել գետնին՝ ձեռքերը կապած վիճակում.

«Եղել են դեպքեր նաև, երբ բացել են պատուհանը, որպեսզի էլ ավելի ցուրտ լինի՝ նույնիսկ մերկ վիճակում։ Հատուկ սառը ջուր են շփել գերու վրա ավելի ուժեղ տառապանք պատճառելու համար»։

ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից։

Թաթոյանն ասաց, որ իր հետ առանձնազրույցների ընթացքում գերիները ներկայացրել են, որ ադրբեջանցիները հենց իմացել են Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այցի մասին, սկսել են նորմալ վերաբերվել և առանձազրույցի են ներկայացրել այն մարդկանց, ում նախապես պատրաստել են դրան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ