20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարեւորագույն ուղղություններից մեկը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Կուսակցական դիվանագիտության օրինակ
 
ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարեւորագույն ուղղություններից մեկը։
 
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
 
«ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակից։
Ընդգծվեց Եվրոպական կառույցների կողմից նորացված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը ռազմագերիների պատշաճ եւ առանց նախապայմանների վերադարձն ապահովելու համար»։
Մեր գերեվարված հայրենակիցների ազատության և մեր հայրենիքի առաջ ծառացած մյուս մարտահրավերներին դիմակայելու համար աշխատանքը շարունակելու ենք բոլոր հարթակներում»:
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ