26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Միգուցե ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել». ՔՊ պատգամավորը՝ Փաշինյանի Արցախ չմեկնելու մասին․ «Հրապարակ»

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը եռօրյա արձակուրդի պատրվակով չայցելեց Արցախ՝ հոբելյանական 30-ամյակին․ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն արդարացրեց վարչապետին․ «Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, միգուցե Նիկոլ Փաշինյանն ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել, դա այդպես դրոշակ մի դարձրեք ու ասեք՝ Փաշինյանը դրա համար չի գնացել»։

Եվ հորդորեց չմոռանալ, որ խորհրդարանական կառավարման երկրներում օրենսդիր մարմինն է բարձրագույն իշխանությունը, իսկ ՀՀ-ից խորհրդարանական պատվիրակություն է մեկնել՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ։ Երբ ուղղեցինք, որ ոչ թե նախագահի, այլ փոխնախագահի, նա փորձեց համոզել․ «Ես լուսանկարներով Ալեն Սիմոնյանին տեսել եմ այնտեղ նստած»։ Ոչ, Ռուբեն Ռուբինյանն է պատվիրակությունը ղեկավարել։ «Խորհրդարանական պատվիրակությունն արդեն իսկ բարձրագույն իշխանություն է»,- ասաց պատգամավորը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ