29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Որ մեր ձեռքին ճար լիներ, մի վայրկյան չէինք ուզենա, որ այստեղ կանգնեիք, հենց հիմա ձեր հարցը կլուծեինք․ Էկոնոմիկայի նախարարը՝ տեղահանված քաշաթաղցիներին

oo.thumb

Այսօր մեզ համար շատ ծանր օր է։ Տոն է, բայց տոն չունենք։ Մեր հարցը միջազգային ատյաններ հասցրեք, չի երևում ոչ լույս, ոչ հույս։ Հաղթել ենք, հաղթելու ենք, ու 15 րոպեում տեղահանվում ենք, սա արդեն չենք հասկանում, խաբեությամբ ենք կորցրել մեր բնակավայրը, այսօրվա կառավարությունը Էրդողանի ու Ալիևի շահերից է գործում, ասում են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած քաշաթաղցիները, որոնք տեղահանվելուց հետո Հայաստանում բնակարանի և կեցության տարրական պայմանների ապահովման խնդիրներ ունեն։

«Թող ուշքի գան, մեր պահանջը շատ խիստ է, պահանջելու ենք այս կառավարության նկատմամբ քրգործ հարուցել», – նշեցին նրանք։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մեկ շաբաթ ժամանակ են տալիս կառավարությանը, որպեսզի իրենց ներկայացնեն որոշման նախագիծ՝ առաջարկող իրենց բարձրացրած խնդիրների լուծում։ Մեկ շաբաթվա ընթացքում նախագիծն իրենց չներկայացնելու պարագայում քաշաթաղցիները խոստացան բողոքի ավելի կոշտ միջոցառումներ անցկացնել։

«Պարտավոր են բոլորիս բնակարաններով ապահովել», – ասացին նրանք։

Ակցիայի ընթացքում տեղահանված քաշաթաղցիներին մոտեցավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և լսեց նրանց պահանջները, որոնցից մեկն էլ վերաբերում է ամսական 68 000 դրամի սոցիալական օգնության հատկացում՝ նաև մինչև 63 տարեկան տղամարդկանց, որոնք Հայաստանում աշխատանք գտնելու խնդիր ունեն։

Քերոբյանը ակցիայի մասնակիցներին ասաց, որ իրենց խնդիրներով զբաղվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ապա խոստացավ հանդիպում կազմակերպել «կարեկից պաշտոնյայի» հետ, որը պատասխանատու է այդ հարցերով։

«Ես ամբողջությամբ կարեկցում եմ, բայց ամենաճիշտն է, որ իմ գործընկերը զբաղվի, նա կարեկից մարդ է, խոստանում է, որ կհանդիպի», – ասաց Քերոբյանը։ Իր հետ առանձին հանդիպում կազմակերպելու խնդրանքին Քերոբյանը պատասխանեց, որ աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկ ունի։

«Այնպես չէ, որ կառավարությունը ոչինչ չի անում։ Որ թվերը դնում, գումարում ես, շատ մեծ գումար է ստացվում։ Կառավարությունն ունի ինչ-որ քանակի գումար, որը հավաքում է հարկերից և սահմանափակված է այդ փողերը ծախսելու հարցում։ Պիտի որոշի՝ որքան տա ուսուցչին, գիտնականին», – քաշաթաղցիներին ասաց Էկոնոմիկայի նախարարը։

«Որ մեր ձեռքին ճար լիներ, անսահման հնարավորություն ունենայինք, մի վայրկյան չէինք ուզենա, որ այստեղ կանգնեիք, հենց հիմա ձեր հարցը կլուծեինք», – հավելեց նա։skype sharing button

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ