26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արարատ Միրզոյանը հրաժարվել է դուրս գալ կառավարական առանձնատնից, որտեղ շարունակել է բնակվել անգամ չլինելով որեւէ պաշտոնյա. «Փաստինֆո»

«Փաստինֆո» ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանն ԱԳ նախարար նշանակվելիս նախապայման է դրել, որ չի հեռանալու կառավարական առանձնատնից, որտեղ տեղափոխվել էր ԱԺ նախագահ նշանակվելիս: Նա պահանջել է, որ շարունակի բնակվել կառավարական առանձնատանը:

Սակայն դա չի նշանակում, որ ԱԺ նորանշանակ նախագահ Ալեն Սիմոնյանը կշարունակի բնակվել իր ներկայիս տանը, նա նույնպես կտեղափոխվի ամառանոց՝ նրա համար այլ տուն են հատկացրել։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից է, կանգնած է եղել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իշխանափոխության ակունքներում՝ լինելով ԱԱԾ գործակալ։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին» տեսանյութում հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է. Նախ 2005 թվականից հայտնվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների տեսադաշտում, համաձայնել աշխատել նրանց համար եւ հենց Թուրքիայի հորդորով համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱԱԾ-ն ֆիքսել է Ա.Միրզոյանի  ու Թուրքիայի կոնտակտները և նրան հրավիրել զրույցի, որի արդյունքում «վերամշակվել է» ու սկսել համագործակցել մեր ԱԱԾ-ի հետ՝ ստանալով «Օմեգա» ծածկանունը։

Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտից հետո փողոց դուրս եկած ցուցարարները ԱԺ-ի մոտ ծեծի էին ենթարկել նրան։

Իր նկատմամբ կիրառված բռնության, ապա նաեւ կրկնակի գործակալ լինելու մասին բացահայտումներից հետո Ա.Միրզոյանը երկար ժամանակ լռություն էր պահպանում, խուսափում ԶԼՄ-ների հետ շփումներից։

Թեեւ 2021 թ. օգոստոսի 2-ից հետո նա այլեւս ԱԺ նախագահ չէ, չուներ որեւէ պաշտոն, հետեւապես իրավասություն՝ կառավարական ամառանոցում մնալու, սակայն նրա ընտանիքը չէր լքել այն։ Նկատենք, որ Ն. Փաշինյանը նպատակ ուներ արտգործնախարար նշանակել արեւմտամեդ Արմեն Գրիգորյանին, որին հատուկ այդ նպատակով ազատել էր ԱԽՔ պաշտոնից ու տեղակալի կարգավիճակով գործուղել ԱԳՆ, որտեղ վերջինս մտել էր դերի մեջ ու որպես պաշտոնակատար հանդիպումներ ունենում։ Այդուհանդերձ, նրա նշանակմանը խանգարեցին տարբեր հանգամանքներ ու Ն. Փաշինյանի առաջարկությամբ արտգործնախարար նշանակվեց բացահայտված գործակալ Ա.Միրզոյանը։ Ընդ որում՝ ըստ տեղեկությունների՝ նրա ընտանիքը չէր հեռացել կառավարական ամառանոցից, քանի որ պայման էր դրվել, որ ցանկացած պաշտոնի դեպքում իրենք շարունակելու են բնակվել այնտեղ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ