29 Հունվարի, Saturday, 2022
KFC

Բոլոր «պարերը պարել» է, հիմա էլ արտաքին ակտիվ քաղաքականություն ու արտաքին հետախուզական ծառայություն է խոստանում. Շարմազանով

sharmazanov 3
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բոլոր «պարերը պարել» է, հիմա էլ արտաքին ակտիվ քաղաքականություն ու արտաքին հետախուզական ծառայություն է խոստանում։
 
Մեկը չկա հարցնի, թե դեռ 2019-ին քո կողմից հայտարարված «այլ պետությունների գործակալներից» գոնե մեկն ինչու՞ առ այսօր ձեր իսկ կողմից հայտնաբերված չէ։
Ո՞վ է հրաժարվել հայանպաստ բանակցային ժառանգությունից, մերժել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերը։
Ո՞վ է Ադրբեջանի ղեկավարին «կառուցողական» անվանել։
Ո՞վ է ասել. «ինչ պետք է,դա էլ կբանակցեմ»։
Ովքե՞ր էին խոստանում՝ նոր պատերազմ,նոր տարածքներ։
Ովքե՞ր էին «կուրծք ծեծում»,որ Արցախի օդը պաշտպանված է։
Ո՞վ ՀԱՊԿ-ից հետ կանչեց գլխավոր քարտուղարին ու փչացրեց հարաբերությունները դաշնակից Ռուսասատանի հետ։
 
Ո՞վ հոկտեմբերի 19-ին մերժեց Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը,որի հետեւանքով հազարավոր տղաներ զոհվեցին։
Իսկ Շուշին ,Հադրութը,Արցախի մեծ մասի հանձնումը,նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի խայտառակությունն ո՞վ է ստորագրել։
Ո՞վ է թուրքին Սյունիքի ու Գեղարքունիքի տարածքներ առանց դիմադրության մտնելու «կանաչ լույս» վառել։
Ո՞վ է խոստացել ու մինչ օրս մեր գերիներին տուն չի վերադարձրել։
Ո՞վ է առանց Արցախի կարգավիճակի ճշտգրտման պատրաստ ադրբեջանցիների հետ սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնել։
Ովքե՞ր են Արցախի Հանրապետություն եզրույթի փոխարեն օգտագործում «Լեռնային Ղարաբղի տարածք» տերմինը։
Ովքե՞ր են ազգային անվտանգության ռազմավարության ծրագրից հանել «հայապահպանություն» եզրույթը։
Հաստատ ոչ «նախկինները»։
Նախաձեռնող արտաքին քաղաքականությունից խոսոմ է մեկն,ում թշնամի երկրի ղեկավարը հրապարակային ինչ ասես ասել է,իսկ ինքը ոչ միայն ծպտուն չի հանել,այլ գնացել հետը «ужин» է արել։
Ու այսքանից հետո դեռ «դարակազմիկ» ելույթներ է ունենում։
Սուտն էլ չափ ու սահման պետք է ունենա։
 
Հ.Գ. Մարդկային ամենակարեւոր առաքինություններից է չափի զւացումը։
Սոկրատ»:
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ