24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանին կփոխարինի մի ուրիշ Լեւոն.Ավանգարդ

Միանգամայն հասկանալի էր, որ նա ՀԱԿ-ը չէր հանձնելու ՀՀՇ որեւէ գործչի` շատ լավ հասկանալով, որ Հայոց համազգային շարժումը շատ վաղուց ինքնասպառ եղած եւ վարկաբեկված ուժ է` իր բազմաթիվ գործիչներով: Հանգամանք, ինչը միշտ էլ հանրային հակակրանքի առիթ կարող է դառնալ: Իրեն ու ՀԱԿ-ին մոտ թողնելով ՀՀՇ նախկին ղեկավարներին, ժամանակ առ ժամանակ ասպարեզը հանձնելով Արամ Մանուկյանին, Տեր-Պեարոսյանն, այնուհանդերձ, միշտ էլ մնում է որպես քաղաքական խոհեմության կրողներից մեկը, ով երբեք չի համաձայնի իր գլխավորած ուժին տանել դեպի անկանխատեսելի քայլերն ու տարերայնությունը:

“Ժառանգորդի” փնտրտուքն էլ Տեր-Պետրոսյանին սեւեռել է Լեւոն Զուրաբյանի թեկնածության վրա` այսպես որոշակի խուճապ եւ նեղացածություն ծնելով ՀԱԿ-ի շարքերում: Լեւոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի խոսնակն է եղել նրա նախագահության շրջանում:

Ուղնուծուծով մտավորական` Զուրաբյանը միշտ ընդունելի է եղել առաջին նախագահի համար: Գրող Գարեգին Սեւունցի թոռը, Հրանտ Մաթեւոսյանի փեսան, բնականաբար սերում էր մի միջավայրից, որի համար առաջնային էին հումանիստական արժեքները: Իր բնավորությամբ էլ Զուրաբյանը չափավոր է, հավասարակշռված:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ