29 Հունվարի, Saturday, 2022
KFC

Ռուս խաղաղապահներն արյուն են հանձնել Արցախի համար․ Аrmeniasputnik.am

08DDB606-10B0-4701-AA60-7CA5D055A504

Аrmeniasputnik.am-ը գրում է․

Շուրջ 100 ռուս զինծառայողներ արյուն են հանձնել կամավորության սկզբունքով։ Նմուշառումն իրականացվել է Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել, որը նախատեսված է բուժհաստատություններում բուժվող ու Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ապրող մարդկանց համար։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` շուրջ 100 ռուս զինծառայողներ են կամավորության սկզբունքով արյուն հանձնել։ Արյան նմուշառումն իրականացրել են խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում։

 «Դոնորի արյունը հետազոտվում է լաբորատորիայում։ Հեպատիտի, ՁԻԱՀ-ի, մալարիայի ու մի շարք վարակների առկայությունը բացառելուց հետո ստուգվում է դոնորի ռեզուս գործոնը, անմիջապես եզրակացություն է տրվում ռեցիպիենտի արյան հետ համատեղելիության վերաբերյալ», – ասել է արյան փոխներարկման բաժանմունքի վարիչ Գայանե Ավանեսյանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Պուգաչովը նշել է, որ արյուն հանձնելուց առաջ չափել են յուրաքանչյուր զինծառայողի ճնշումը, հարցրել են` ինչ բողոքներ ունի, լրացրել են անհրաժեշտ հարցաթերթիկը։

«Արյան հանձնման ընթացակարգի ավարտից հետո յուրաքանչյուր զինծառայողի տրվել է շոկոլադ, հյութ և թխվածքաբլիթ։ Բացի այդ, արյան բոլոր դոնորներին լրացուցիչ մեկ օր հանգիստ է տրամադրվել», – ասել է Պուգաչովը։

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ