26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ օրակարգ է բերվում հարց, որը պատշաճ կերպով չի քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների հետ, արդյունքն աղետալի է լինում․ հայտարարություն

Կառուցապտողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր դիրքորոշումը Կառավարության այսօրվա որոշման առնչությամբ։ Հայտարարության մեջ ասված է․

«Երբ օրակարգ է բերվում հարց, որը պատշաճ կերպով չի քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների հետ, արդյունքն աղետալի է լինում ոչ միայն կառուցապատան ոլորտի, այլ նաև ողջ տնտեսության և պետության համար:

«Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ն իր խորին մտահոգությունն է հայտնում կապված այսօրվա Կառավարության հերթական նիստի ընթացքում օրակարգային հարցերի շրջանակում քննարկված 19-րդ հարցի` ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ, որը միտված է հիպոթեքին ուղղված եկամտահարկի վերադարձի չեղարկմանը:

Հարցը ներառվել էր Կառավարության նիստի օրակարգում առանց շահագրգիռ մարմիններում պատշաճ քննարկումների, առանց հանրային քննարկումներ կազմակերպելու. նախագիծը նախապես չի տեղադրվել e-draft.am կայքում:

Նման մոտեցումը դատապարտելի է, քանի որ մինչ այս ոլորտային նախարարությունների հետ բոլոր հադիպումների ընթացքում «Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներին վստահեցրել էին, որ համապարփակ քննարկումներից, բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո նոր միայն որոշում կկայացվի նման փոփոխության նպատակահարմարության, այդ փոփոխությունների ձևաչափի վերաբերյալ: Բոլոր հանդիպումների ընթացքում երբևէ խոսք չի գնացել նախագիծը Կառավարության նիստի օրակարգ ներառելու մասին:

Այս համատեքստում շատ տարակուսելի է նաև այն հիմնավորումը, որ այս փոփոխությունները միտված են քաղաքաշինական ու տնտե¬¬սական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաս¬տելուն, քանի որ որոշման բացասական հետևանքները շատ շուտով զգալու և կրելու ենք յուրաքանչյուրս: Նման որոշումը կհանգեցնի նրան, որ կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, հետևաբար կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները, որն էլ իր հերթին կազդի բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա։

Ցավով պետք է փաստենք, որ մեր գործընկերները մեր կողմից նախաձեռնած բազմաթիվ հանդիպում-քննարկումների, ներկայացված թվային փաստարկումների արդյունքում այդպես էլ չկարողացան հասկանալ թե այս ծրագրի կարևորությունը, թե ընդհանրապես կառուցապատման` որպես տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքը»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ