16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ առաջնորդը բրթում է ԲՀԿ առաջնորդին. Իրատես de facto

 Մինչ ԲՀԿ-ն ընդդիմացնելու Տեր-Պետրոսյանի իդեա-ֆիքսին կանդրադառնանք, առայժմ առաջին նախագահի համար կենսական մեկ այլ խնդրի` Ղարաբաղյան հարցի մասին:

Որ այս եւ մնացյալի առնչությամբ նա այլեւս ու վաղուց ասելիք չունի եւ սպասարկոմ է… ո~չ. սխալվեցիք, ոչ Ռուսաստանի շահերը: Եւ ոչ էլ նույնիսկ` Ռոբերտ Քոչարյանինը: Տեր-Պետրոսյանը նեյրոլինգվիստիկ նրբագեղությամբ ցանկանում է ՙզանգվածի՚ ենթագիտակցության մեջ կրկին ու կրկին կենդանի պահել կոդը, որը դրեց 98-ին իր գնալուց առաջ` ՙպատերազմ՚: Եւ եթե այն ժամանակ մենք իսկապես մտածում էինք, թե նրա շտրիխավորումը ՙլրջանալու պահին՚ է վերաբերում, ապա 2008-ից հետո տեղի ունեցած թե ներքաղաքական, թե Ղարաբաղյան նեյրո-ասացումները անթաքույց բացում էին ենթագիտակցական այն իրական դաշտը, ուր ամեն ինչ փոքր-ինչ այլ էր, ուր անքողարկ էին թե Մյասնիկյանի հրապարակում իր բացակայության ներքին արմատները` ներքին ՙպատերազմի՚ ու բոլորիս լրջանալու ՙպահի՚ մասով, եւ թե իրական սպասումները Ղարաբաղյան ՙֆրոնտի՚ հետ կապված /հիշենք, որ նույն մարտի մեկի գիշերը ռուսական կողմը քարտեզներ էր փոխանցել հայկական կողմին, թե որտեղից են պատրաստվում հարձակվել ադրբեջաննշական զորքերն այդ օրերին/:

Նկատեք, երկար բարակ, ոչինչ չասող ԵԱՀԿ համանախագահող երկրների հայտարությունների համեմատությունների կողքին նա` Հալեպում ծնված մեր ՙմույս՚ մեծ հայրենակիցը բացարձակ ոչինչ չի ցանկանում ասել իր ծննդավայրի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, արդեն իսկ սպասվող ռեալ պատերազմի` Թուրքիա-Սիրիա, հետեւաբար` Իրան-Իսրայել զարգացումների մասին, իրեն նեղությւոն չի տալիս նկատել, որ եթե ՙպատերազմ՚, ապա` իսկապես ՙլրաջանակու պահ՚, որովհետեւ պատերազմ անպայման կանցնի Ղարաբաղով, եւ դա ոչ թե, որ օրվա իշխանությունները Ղարաբաղը ծախել են, այլ որ` տարածաշրջանային զարգացումների, ուժային դասավորությունների արդյունքումն այդպիսին : Իսկ պատերազմը Ղարաբաղում առաջին հերթին ձեռք է տալու Ռուսաստանին:

Ու քիչ է մնում մտածես /հազար ներողություն, իհարկե/, որ նաեւ` իրեն, Տեր-Պետրոսյանին էլ այնպես` ոչինչ… այդ պատերազմը, որովհետեւ ոգին, որն առկա է նրա համեմատությունների հռետորաբանությունում, այլ կերպ մտածելու տեղ չի թողնում: Համեմատությունների մեկտեղումը նա անում է, ասես, ներքին ՙգոհունակությունը՚ հազիվ զսպելով: Եւ ոչ` ցավ ապրելով:

Ու թե  անգամ այնպես է /չնայած ցանկացած համեմատություն կաղ ու քոռ է ինքնին/, որ օղակը Ղարաբաղի շուրջ` վերջին Լոս Կաբոսյան հայտարարության համատեքստում ավելի է ՙսեղմվել ու կոշտացել՚, ապա ի՞նչ կա այդտեղ ՙուրախանալու՚. ՙԱվելի կոնկրետ՝ նախագահներ Օբամայի, Պուտինի եւ Օլանդի ուղերձի իմաստը հետեւյալն է. ՙՊարոնայք Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ, բավական է խաղաք մեր համբերության հետ եւ հերիք է մեզ ձեռ առնեք։ Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով՚:

Նկատո՞ւմ եք, հռետորն անթաքույց համաձայն է նրանց հետ ու ուզում է, որ ՙուրիշ լեզվով խոսվի՚ այլեւս: Մի քիչ օտարոտի չէ՞: Մ`ի քիչ: Որովհետեւ որքան էլ օրվա իշխանության հետ թշնամի, օպպոնենտ, խնդիրը վերաբերում է անչափ կենսական հարցի:

Նույնքան կիսատ ու սպառնալից է Տեր-Պետրոսյանի խոսքի շարունակությունը: Ճիշտ է, կարելի էր ասել, որ մի փորձագետը, մի Ուեյն Մերին, թեկուզ եւ պետդեպի ու պենտագոնի երբեմնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ինքնին ոչինչ չի նշանակում: Բայց էստեղ էլ մեղմ ասած` Տեր-Պետրոսյանն առաձնապես անկեղծ չէ, որովհետեւ ինչպես միշտ, մի քանի սպասարկումների մեջ է: Նախ` նա չի ասում, թե որն է պարոն Մերիի /դե` հիմա, նա պարոն է/ մտքի մեխը. գիտենք` այն ունի հետեւյալ բանաձեւումը`  ՙուժային արբիտրաժ՚, ինչը չի նշում հռետորը:

Իսկ ՙուժային արբիտոր՚ նշանակում է` նյու-Դեյթոն, ասել է` ՙկապույտ սաղավարտներ՚ հակամարտության գոտում` Իրանի պռնկին, ինչ էլ բացարձակ Ռուսաստանի շահերին չի համապատասխանում եւ դրա բարձրաձայնումն ամնեւին չէր կարող դուր գալ Ռուսաստանին` ԲՀԿ, Ռոբերտ Քոչարյան, Ռուսաստան շատ սիրող հայստանյան ուժի կողմից: Դրա համար էլ չի բարձրաձայնվում:

Ու թե դրան էլ ավելացնում ենք հանգամանքը, որ միտինգինց մեկ օր հետո էլ նախատեսված էր Ավստիայի նախագահ-Տեր Պետրոսյան հանդիպումն, ապա Տեր-Պետրոսյանն իր կարծիքով, ինչպես կասեր Մարի Յովանովիչը` ՙծեր աղվեսի՚ հերթական պասաժի մեջ էր միտինգի ընթացքում, որպեսզի չիասթափեցնի նաեւ իր արեւմտյան ՙհանդիպակիցին՚, զի կարեւորը մենք ենք ու Ավստրիան: Հանաք բան չիմանաք. ՙԼուչեզարնյա դելտան՚ Պյոտորը Պետերբուրգ էր /որ ուսանել է պարոն Տեր-Պետրոսյանը, ծանոթացել իր տիկնոջ` Լյուդմիլայի հետ. ի դեպ. նրանք, ըստ լավատեղյակների, հանրակացարանում ապրել են նույն հարթակում, ուր ապրել է նաեւ Մեդվեդեւի կինը` Սվետլանան/ բերել հենց էդ կողմերից:

Բայց էլ ավելի հետաքրքիր էր Տեր-Պետրոսյաի պասաժը ներքաղաքական առումով:

Կա այսպիսի մի հին անեկդոտ. տղամարդը տանը ՙներվայնանում՚, իրեն բակ է նետում, բակում էլ ՙբեսետկայի՚ մեջ` սիրահար աղջիկ-տղա. դու ինձ սիրո՞ւմ ես, իսկ դո՞ւ, իսկ ե՞ս, իսկ մի՞թե… էս տղամարդը չի դիմանում, մոտենում ու սպառնալից հարցնում է ՙտղային՚. սիրո՞ւմ ես` էս աղջկան. ՙհա~՚. վախեցած պատասխանում է տղան. ՙԲա դե որ սիրում ես` ամուսնացի, ինչի՞ ես ինձ ներվայնացնում՚:

Կարելի էր այսքանով ավարտել ԲՀԿ-ՀԱԿ պասաժը, եթե խոսքը Տեր-Պետրոսյանի եւ նեյրոլինգվիստիկայի մասին չլիներ:

Առաջին հայացքից թվում է, թե ՀԱԿ-Ռոբերտ Քոչարյան-ԲՀԿ կոնգլոմերատը չաղ-ուրախ բախտավոր սպասարկում է Ռուսիո-ՙմատի՚ շահերը` ետնաբեմում ու ենթագիտակցությունում 2013-ի համար ապահովելով բախումների ֆոն, նույնակերպ սցենար, որը խաղարկվել է արդեն մեկ անգամ: Մարտի մեկին` նախագահական ընտրությունների ժամանակ. հազար անգամ ասել ենք` ինչ նպատակներով:

Բայց այս նոր խաղի հմայքն էն է, որ Քոչարյանին, Ռուսաստանին, ԲՀԿ-ին ամենեւին ձեռք չի տալիս, որ ԲՀԿ-ն ամբողջովին պոկվի ՀՀԿ-ից, կուլտուրական ու քաղաքագիտական ձեւակերպած` կերակրատաշտից, վարչական ռեսուրսից, նախարարական պորտֆելներից ու դառնա ընդդիմություն, որովհետեւ էդպես ավելի լայն դաշտ է ծածկում` համ ընդդիմադիրը, համ` իշխանականը:

Այս խաղն առայժմ ձեռք է տալիս նաեւ սերժ Սարգսյանին:

Բայց Տեր-Պետրոսյանը` ՙտեր՚ չէր լինի, եթե մի քիչ չշշկռցներ ու ՙնեյրոացներ՚ թե վերը նշվածներին, եւ թե Սերժ Սարգսյանին:

Նախ` Տեր Պետրոսյանը, որքան էլ ուժեղ է ցանկանում, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ՙմտնեն անկողին՚ /կներեք` ոչ մի վատ բան նկատի չունենք. այլ` ժողովրդագրորեն քաղաքականորեն ամուսնանալու եզրույթն ենք կիրառում/, այնուհանդերձ, հայտնի ռիտուալի համաձայն, ՙամուսանցյալ կողմին՚, ինչպես հատուկ է եղել մեր տատիկներին, պետք է տաբել բաղնիք, ինչպես ընդունված է հայկական ավանդույթում` տեսնելու եւ տեսնցնելու նրա թերությունները եւ առավելությունները:

Մի խոսքով, ՙչներվայնացնեմ՚. Տեր-Պերտոսյանը միտինգում շատ նրբագեղ, նեյրոալինգվիստիկ վիրավորեց ԲՀԿ-ին: Ասաց` ոմանք չեն թողնում, որ ԲՀԿ-ն հանդես գա որպես ընդդիմություն /այդ հարցում մեղադրելով նույնիսկ լրատվամիջոցներին/:

ԲՀԿ-ն խելք չունի՞, որպեսզի ինքը որոշի` դառնում է ընդդիմություն թե` հը`ը:

Տեր-Պետրոսյանն ինքը` խիստ նպատակային ԲՀԿ-ին տանում է դեպ ընդդիմադիր դաշտ… բայց շատ կներեք` արդեն հանուն Սերժ Սարգսյանի:

Շատ պարզ, որովհետեւ  ընդդիմադիր դաշտում հայտնված ԲՀԿ-ից, ինչպես արդեն ասել ենք, մնացած կլինի միայն կոմուֆլյաժը, որովհետեւ այդ ժամանակ արդեն ոչ միայն պարոն ՙԲելաջոն՚ ձեռնպահ կլինի ԲՀԿ-ին, այլեւ` Գյումրու քաղաքապետի պասաժի գնացող Սամվել Բալասանյանն անկուսակցական դաեւձախ կլինի ու այդպե~ս` մինչեւ` Գագիկ Ծառուկյան, որի դեմ, ըստ ամենայնի եւ Տեր-Պետրոսյանը  ՙչի բացառում՚ դա, նույնպես հարկային-պետական ճնշուներ կիրականցվեն:

Իսկ հիմա հռետորական հարց. թույլիկ-ընդդիմադիր ԲՀԿ-ն ո՞ւմ է ավելի ձեռնտու բացի Սերժ Սարգսյանից:

Տեր-Պետրոսյանին: Որպեսզի ինքն ու յուր ՀԱԿ-ը դեռ մնան ընդդիմադիր պոդյումին, բազարի մեծ դաշտ ունենան` դրսի ուժերի հետ` Ղարաբաղյան ու էլի մի քանի այլ հարցով, ինչպես նաեւ ներսի ուժերի հետ` Սերժից սկսած` Քոչարյանով, Ծառուկյանով վերջացրած:

Վերջի համար էլ հիշելու ենք մեկ այլ հայտնի անեկդոտ. էն օրերին հիշո՞ւմ եք, ասում էին` Տեր-Պետրոսյանը Վանոյի մոտ նախագահ է աշխատում:

Դեռ չեն ասում` ինչ է աշխատում նա ԲՀԿ-ի ՙմոտ՚:

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ