02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամոթ ունեցեք ու թուրքի օրակարգը որպես հայանպաստ մի ներկայացրեք․ Շարմազանով

Իսկ մեր օրակարգը մեկը պետք է լինի՝ կապիտուլյանտների հեռացումն ու ազգային պետականության վերականգնումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ամոթ ունեցեք ու թուրքի օրակարգը որպես հայանպաստ մի ներկայացրեք։

Կապիտուլյանտն ասում է՝ կոմունիկացիաների բացումը ոչ թե Ադրբեջանի,այլ մեր օրակարգն է։

Պանթուրքիզմի ճանապարհի բացումը մե՞ր օրակարգն է։

Նախիջեւանի ու Ադրբեջանի կապի հաստատումը Հայաստանի տարածքով մե՞ր օրակարգն է։

Մեր օրակարգը չէ,դա ձեր՝ կապիտուլյանտների օրակարգն է,որը սպասարկելու է ոչ Հայաստանի շահերը։

Թուրքը Շուշիում նստած է ձեր օրակարգի պատճառով։

Իսկ մեր օրակարգը մեկը պետք է լինի՝ կապիտուլյանտների հեռացումն ու ազգային պետականության վերականգնումը։

Կհասնենք դրան ՝ ուրեմն հայկական պետականությունը դեռ հնարավորություն կունենա փրկվելու ,չէ՝ ուրեմն թուրքի հետ ջան-ջիգյար անելով կդառնանք հերթական «թուրքական վիլայեթը»։

Հ.Գ.Իսկ կարո՞ղ է Շուշիի ու Հադրութի հանձնումն էլ է իրականում ձեր օրակարգը եղել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ