20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մենք, ըստ էության, գործ ունենք պետության բացակայության հետ»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամբողջ գիշեր ընթացել են մարտական գործողություններ Երեւանից ընդամենը երկու-երեք ժամվա հեռավորության վրա: Ունենք զոհեր, վիրավորներ, կան տեղեկություններ գնդակոծված գյուղերի մասին։

Հասարակությունը տագնապած հետեւում է կցկտուր տեղեկություններին։

Այս ընթացքում Հայաստանը ղեկավար չունի: Չկա առաջին դեմքը, որը ընդամենը ժամեր առաջ «ուրախ առիթով» ընտանիքի հետ հարսանիքի էր ու Իջեւանի անտառներում եւ ռեստորաններում Վարդավառ էր նշում: Չկան պետության մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: Մենք, ըստ էության, գործ ունենք պետության բացակայության հետ։

 

Ստեղծված պետական-քաղաքական վակուումը փորձում են լրացնել առանձին գործիչներ։

Իրավիճակը քննարկելու եւ հանրության համար ուղերձ նախապատրաստելու համար առաջարկում եմ անհապաղ հրավիրել «Հայաստան» դաշինքի նիստ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ