28 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է Սյունիքի համայնքապետերի համար կազմակերպած ստորագրահավաքին

A79E034B-98A1-4F94-813A-30999E399D52

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է Սյունիքի  համայնքապետերի  համար կազմակերպած ստորագրահավաքին: Այս մասին հայտնում են ԱԱԾ պահեստազորի սպաների միության ֆեյսբուքյան էջում:

«Երկրորդ օրն է Հյուսիսային պողոտայում մեկնարկել է Գորիսի ու Քաջարանի համայնքապետեր Առուշ Առուշանյանին ու Մանվել Փարամազյանին, Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին ազատազրկումից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը։

Որքան էլ փորձենք հեռու մնալ որակումներից, սույն անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում, մանավանդ որ դրանք գրեթե անմիջապես եկան հաջորդելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, դրանց նախորդած իրադարձություններին։

Պարոն վարչապետ, երկրին պատուհասածը որքան էլ ընդդիմության հետ մեկտեղ է պահանջում ողջամտության դրսևորում, այդուհանդերձ փաստական իշխանությունը Դուք եք, և հետևաբար առաջաքայլի պատասխանատվությունը ձերն է։ Դուք պարզապես պարտավոր եք կարգավորել ներքաղաքական մթնոլոտը, միավորել հանրությանը, կազմակերպել արտաքին վտանգին դիմակայելը։

Մենք միանում ենք ստորագրահավաքին և գտնում, որ անազատության հետ չկապված այլ խափանման միջոց կիրառելու պայմաններում հնարավոր է հետագայում ապահովել նշված անձանց նկատմամբ արդար ու թափանցիկ դատաքննություն»,- հայտնում են ֆեյսբուքյան էջում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ