20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՌԴ-ն ակնկալում է, որ ոչ ոք չի համարձակվի ՀԱՊԿ երկրների դեմ ագրեսիա դրսևորել՝ Աֆղանստանում իրադրության ֆոնին. Լավրով

Ռուսաստանը ակնկալում է, որ ոչ ոք չի համարձակվի ՀԱՊԿ-ի երկրների նկատմամբ ագրեսիա դրսևորել՝ Աֆղանստանի իրադրության ֆոնին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը “Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ” վեբինարի ընթացքում, հայտնում է ТАСС-ը:

«Կենտրոնասիական հարևանների հետ մեր դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները լիովին ուժի մեջ են մնում: Իհարկե, մենք շատ հստակ հույս ունենք, որ ոչ մեկի մտքով չի անցնի փորձել Հավաքական անվտանգության պայմանագրի ամրությունը և ագրեսիվ գործողություններ սկսել նրա անդամներից որևէ մեկի դեմ»,-ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ