26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ, առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել, որովհետև առաջին հերթին էթիկայի խնդիր կա:

Երկրորդ, սահմանի նկարագրված հատվածում մեծ թվով զինվորականներ են ծառայություն կրում, արդյո՞ք ՊՆ-ում չեն գիտակցում, թե ինչ ապրումներ են ունենում բազմաթիվ մարդիկ, երբ գիտեն, որ իրենց հարազատը, ընտանիքի անդամը, ընկերն այդ հատվածում է ծառայում ու կա զոհ, բայց անունը պաշտոնական հաղորդագրությունում արձանագրված չէ:

Միգուցե ոմանց համար դիտարկումս մանրուք է թվում, բայց ես համոզված եմ, որ դա ոչ միայն մանրուք չէ, այլ լիովին արտացոլում է մարդկանց ճակատագրերի նկատմամբ  պաշտոնատար անձանց,  կառույցների վերաբերմունքի մասին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ