23 Սեպտեմբերի, Saturday, 2023
KFC

Ցավալի պատերազմի ժամանակ գործեցին նույն մեխանիզմները, ինչ 2018-ին. քաղցր սուտ. Միհրդատ Մադաթյան

80571d50fe43570fe569bac2c29ed63e_M

Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ ՄԱՍ 4։

Սկիզբը՝ նախորդ գրառումով։

2020 թվականի սեպտեմբերին սկսած պատերազմը, բացի բուն նյութից՝ Փաշինյանի հովանավորների շահերը սպասարկելուց, միտված էր նաև վերականգնել հանրային դիսկուրսում եղած այդ բալանսը, ինչի համար օրենք ընդունվեց այլակարծությունը այդ շրջանում դարձնել քրեորեն պատժելի։ Սա արվեց նաև նրա համար, որպեսզի Հայրենիքի հանձնմանը խոչընդոտող ոչինչ չլինի և այդ, իր համար խոցելի փուլում չունենա խոչընդոտներ։ Ամեն դեպքում, այս ցավալի պատերազմի ժամանակ գործեցին նույն մեխանիզմները, որոնք գործել էին 2018 թվականին։ Քաղցր սուտ։ Այժմ արդեն, ոմն Արծրուն Հովհաննիսյան, ում բերանով 44 օր շարունակ ստեց Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ մինչ եթեր դուրս գալը լաց էր լինում, փորձելով փրկել իր ստորացված և ոչնչացված հեղինակությունը, բայց… Եվ կրկին, դեպրեսիվ ժողովուրդը ուղղակի հարց չտվեց՝ ո՞վ է Արծրուն Հովհաննիսյանը և արդյո՞ք նրա ասած՝ «հաղթելու ենք…» և վերջապես, արդեն մեծ տարածքներ զիջելուց հետո դարձած՝ «հաղթում ենք…» կարգախոսները ավելի հզոր արգումենտներ են քան ասենք՝ Կովսականի կամ Ջրականի ակնառու կորուստը։ Չէ, չհարցրեց, ասեմ ավելին, նրան դուր էին գալիս այդ կարգախոսները։ Կրկնեմ՝ դեպրեսիայի մեջ գտնվող մարդու համար դուրեկան է քաղցր սուտը, եթե նա ունի դրամական խնդիր, նա սկսում է խաղալ… Բայց երբեք չի փորձում իր խնդիրը լուծել աշխատելով ու տքնելով։

Դեպրեսիվ հանրությունը, լսում էր Փաշինյանի խոսքերը, որոնք հնչում էին ոմն Արծրունի բերանից, ու… Դուրս էր մղում իր համար տհաճ ինֆորմացիան իր բանականությունից՝ ապրում էր այնպես, կարծես թե այլ իրականության մեջ է՝ կասկադում թեյ էր խմում, ծնունդ ու կնունք տոնում… պահելով միայն ձևական կողմը՝ հանրությունը չիմանա։ Այսինքն տորթը գնել ենք, նեղ շրջանակով նշում ենք, բայց հանկարծ հարևանները չիմանան։ Իսկ իրականության մեջ, հենց այդ պահին զոհվում էին հարյուրավոր հերոսներ…

Շարունակությունը՝ հաջորդ գրառումով»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ