26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանը երբեք չի եղել իմ գաղափարական համախոհը. Ալիկ Արզումանյան

“Ազատ դեմոկրատներ”-ը 2013 թվականի նախագահական ընտրություններում կպաշտպանեն “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե վերջինս առաջադրվելու մասին որոշում կայացնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը:

Նրա դիտարկմամբ, նախագահական ընտրույթուններին, բացի գործող նախագահից, հնարավոր է առաջադրվի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այդ  ցանկության մասին խոսել է:  Ալիկ Արզումանյանի խոսքով, ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի համաձայն ցանկացած առաջադրում կարելի նորմալ համարել:

Ալիկ Արզումանյանի դիտարկմամբ, ընդդիմության համար շատ կարևոր է միասնական թեկնածուով հանդես գալը, սակայն նման միտում առայժմ պատգամավորը չի տեսնում: “Այս պահին հատվածական է ընդդիմադիր դաշտը, եւ միտումները շատ ավելի անջատողական են, քան միավորող, օրինակ՝ ՀԱԿ-ը կորուստներ է կրում, եւ ըստ որոշ հայտարարությունների՝ դա կարող է շարունակվել”,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր, իր կոլեգա Վարդան Օսկանյանի առաջադրման եւ ընդդիմության միասնական թեկնածուն լինելու հավանականության եւ այդ մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակնարկի մասին Henaran.am-ի հարցին, Ալիկ Արզումանյանն ասաց . ”Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ անհայտ էպոսագետը եւ ինչպես նաեւ ՀՀ ցանկացած քաղաքացի, ում  35 տարին լրացել է, եւ ով վերջին 10 տարում բնակվել է Հայաստանում, ունի առաջադրվելու իրավունք:  Դա Վարդան Օսկանյանի գործն է, դեմ չեմ, որ առաջադրվի, ազատական մարդ եմ”:

Ինչ վերաբերում է ՀԱԿ հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածին, որտեղ նա անդրադարձավ միասնական թեկնածուի առաջադրման անհրաժեշտությանը, Ալիկ Ազումանյանն ասաց, որ այնտեղ ակնարկ չի տեսել, որ որպես միասնական թեկնածու հանդես գա Վարդան Օսկանյանը, ինչի մասին նշում են որոշ փորձագետներ:

“Ես չեմ ընկալել նման ակնարկ: Խոսք գնացել է միասնականի մասին, բայց նույն տրամաբանությամբ, որ ես ասացի. դա ուժեղացնում է ընդդիմադիր դաշտը”,-նշել է Ալիկ Արզումանյանն ու հավելել.”Վարդան Օսկանյանը երբեք չի եղել իմ գաղափարական համախոհը կամ թիմի անդամը, որ ես նման հարց իմ առջեւ դնեմ”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ