16 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ»

9d2c44d19eabe52bf63cf774d1eed107_M

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որում, մասնավորապես ասված է․

««Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաև բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որ նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու փաստացի վերահսկվող որևէ ընտրություն չի կարող հանգեցնել ազգային իշխանության ձևավորմանը։ Այդ համատեքստում մենք հստակ արձանագրել ենք, որ մասնակցությունը հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրություններին դիտարկում ենք, զուտ որպես Հայոց ինքնիշխանության և հայկականության համար մղվող պայքարի ընթացիկ փուլ, և արել ենք հնարավորը, որ քարոզարշավի ընթացքում առաջնային կարևորության ու քննարկման առարկա դառնան Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունների կասեցման և հայկական Արցախ երկրամասի հետ կապված խնդիրները։

Հաշվի առնելով ասվածը` մենք համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ, ինչպես նաև արդյունավետ չենք համարում մեր ներգրավվումը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հետընտրական գործընթացում՝ հերթական անգամ կրկնելով վերջին 25 տարվա արատավոր պրակտիկան: Վստահ ենք նաև, որ գործող հակապետական իշխանական համակարգի հետ մտնելով որպես կանոն նախապես կանխորոշված բացասական ելքով ինստիտուցիոնալ բանավեճի մեջ, մենք հավելյալ չհիմնավորված կշիռ և լեգիտիմության պաշար ենք տալու դրան։

Միաժամանակ հատուկ երախտագիտություն ենք հայտնում «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից քարոզվող գաղափարներին և դավանվող սկզբունքներին տրված ամեն մի աջակցող ձայնի համար, լավ հասկանալով առկա իրողության մեջ դրանց արժեքն ու կարևորությունը։ Հավատացնում ենք, որ պատասխանատու ենք մեր հանձն առած պարտավորությունները լիիրավ կրելու և ձեզ հետ միասին Հայրենիքում Ազգային պետություն կառուցելու համար։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը գիտակցում է ներկա իրավիճակի բախտորոշ լինելը Հայոց պետականության և Հայության համար, ու ըստ այդմ պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել խորհրդակցություններ քաղաքական և հասարակական ուժերի հետ անհրաժեշտ ազգային-ազատագրական պայքարի բովանդակության շրջանակում՝ նպատակ ունենալով ազգայնական ուժերի համախմբման միջոցով ձերբազատվել Հայաստանում տիրող իշխանական համակարգից և ձևավորել ազգային իշխանություն։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ