26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այժմ արդեն եկել է սթափվելու պահը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզարշավն ամփոփող հանդիպման ժամանակ իր թիմի կողմից իրականացված քարոզարշավը որակեց լուրջ, զուսպ, գրագետ, սառնասիրտ և համբերատար:

Նա, սակայն, նկատեց, որ իրենց նախընտրական «Լրջանալու պահը» կարգախոսն արդեն հնացած միտք է, թե ինչու՝ մեկնաբանեց. «Մենք դառնագույն պարտություն ենք կրել՝ դա առաջին դժբախտությունն է, երկրորդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, որովհետև տեսնում ենք՝ ինչպիսի ուժեր են ներքաշված այս ընտրություններում, ինչ միջոցների են դիմում.  պարզապես  պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ, և ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն:

Ինչու եմ ասում՝ «լրջանալու պահն» արդեն հնացած է, որովհետև այժմ եկել է արդեն սթափվելու պահը. սթափվելու պահն է, որովհետև նախորդ պարտությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել հետևյալը՝ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը:

Չեմ թանձրացնում գույները.  ես տեսնում եմ, թե ինչ են անում այդ մարդիկ, և ցավն այն է, որ երկրորդ վտանգից մենք ունեինք դուրս գալու շատ հեշտ, քաղաքակիրթ, լուրջ, և՛ մեր ժողովրդի կողմից գնահատելիք, և՛ աշխարհի կողմից հարգանքի արժանի մի լուծում՝ դա իմ այն առաջարկն էր, որ ես արել էի երկու նախագահներին՝ թեև մեր շարքերում էլ շատ մարդիկ կային, որ չհասկացան դա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ