30 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2022
KFC

Ըստ մամուլի տեղեկությունների՝ երեկ հրապարակ էին բերման ենթարկել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց. Աշոտյան

ABA33105-FB70-4A49-952D-221889EDFC0F

Երեկ լրահոսը «ծփում» էր վարչական ռեսուրսի օգտագործման մասին ահազնագերով, ասուլիսում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ նաև ինքն է ստացել տասնյակ ահազարգեր:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ հրապարակ են բերման ենթարկվել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդիկ, հատկապես Սևանի հոգեբուժարանից: Սա քաղաքական թրաֆիքինգ է: Այսքանից հետո հրապարակը լցնել չստացվեց: Անգամ Փաշինյանին մոտ կանգնած մարդիկ զեկուցում էին ընդամենը 21 հազար մարդու մասին: Իշխանության վերջին՝ վարչական ռեսուրսը նույնպես չի աշխատում», – նշեց Աշոտյանը

Նա պատմեց, որ իրեն տասնյակ դպրոցների տնօրեններ են գրել, որ իրենց ստիպելով բերել էին Երևան, բայց իրենք «Պատիվ ունեմ»-ի օգտին են քվեարկելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ