19 Օգոստոսի, Ուրբաթ, 2022
KFC

«Զգաստացե՛ք». Ծեծի է ենթարկվել ԱԱԾ գնդապետի որդին. ԱԱԾ պահեստազորի սպաների հայտարարությունը

D575D89D-51AB-418C-82A2-FC66B21F2816

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել։

«Մայիսի 30-ին հարձակում է եղել իր տան բակում մեքենան կայանող ռազմական ոստիկանության մայորի վրա։ Դաժան ծեծի արդյունքում ստանալով ծանր մարմնական վնասվածքներ՝ սպան շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ, տեղափոխվել է հիվանդանոց։

Այս ամենը հաստատող տեսագրությունը կա, մեքենայի պետհամարանիշը ֆիքսված է, հարուցվել է քրեական գործ, սակայն մեր «փառապանծ» իրավապահներն առ այսօր չեն կարողանում բացահայտել հանցագործին։ Ավելին՝ տուժողի հետ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։

Վերը նշված ավագ սպան մեր կառույցի խորհրդի անդամներից մեկի որդին է։ Ինչ ինչ, գոնե հանուն համազգեստի պատվի պիտի բացահայտվեր այս գործը։

Հունիսի 16-ին Երևանի քաղաքապետարանից կապ են հաստատել մեր կառույցի հիմանդիրներից մեկի տիկնոջ հետ, ով քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկի աշխատակից է և պահանջել անձնական էջում լայքերով կամ որևէ այլ կերպ չարձագանքել ԱԱԾ պահեստազորի սպաների միության հրապարակումներին։

Հետևել է տիկնոջ շատ կտրուկ, արժանավայել հակադարձումը՝ չներխուժել անձնական տիրույթ, չխոչընդոտել ի նպաստ հայրենիքի սեփական քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելուն։ Պաշտոնյայի արձագանքից ենթադրվում է հետևելիք քայլեր։

Սա է իրականությունը, այսպիսին է նիկոլական Հայաստանը։ Մենք հասկանում ենք այս գործողությունների իմաստը, և դուք գիտեք, որ կարող ենք կտրուկ հակազդել։ Զգաստացե՛ք», – նշված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ