26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բյուջեի եկամուտները պետք է աճեն 8,2%-ով

ՀՀ սահմանադրության համաձայն՝ կառավարությունը ազգային ժողովի հավանությանն է ներկայացրել ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Ըստ նախագծի ՀՀ 2015 թ. համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների մասով 1 221,3 մլրդ. դր, ծախսերի մասով 1 337,9 մլրդ. դր, դեֆիցիտը կկազմի 116,6 մլրդ. դր:

2015 թ. համախմբված բյուջեն 2014 թ. համեմատ ավելացել է 50,9 մլրդ. դրամով և կազմում է 2015 թ.-ի կանխատեսվող ՀՆԱ-ի 25%-ը: Բյուջեի համախմբված ծախսերը 2014-ի համեմատ ավելացել են 51,9 մլրդ. դրամով:

ՀՀ 2015 թ. պետական բյուջեն կկազմի՝ եկամուտների մասով 1 184,4 մլրդ. դր, իսկ ծախսերի մասով 1 298,6 մլրդ. դր:

Պետ. բյուջեն եկամուտների մասով նախորդ տարվա համեմատ պետք է ավելանա 4.2%-ով, սակայն գնաճի տատանումների թույլատրելի միջակայքը սահմանվել է  4,0 +/- 1,5%, իսկ ՀՆԱ-ի իրական աճը սահմանված է 4,1%-ի չափով, հետևաբար հարկային բեռի անփոփոխ մնալու դեպքում բյուջեի եկամուտները պետք է աճեր 8,2%-ով:

Պետ. բյուջեի եկամուտների 95,5 %-ը պետք է կազմեն հարկային եկամուտները և պետական տուրքերը: Մուտքերը ԱԱՀ-ի գծով կանխատեսվում է 450,3 մլրդ. դրամի չափով, որը կազմում է հարկերի և տուրքերի 39,8%-ը, ԱԱՀ-ի փաստացի բազան ընդունվել է 2 715 մլրդ. դր, իսկ նվազեցումները 2 315,8 մլրդ. դրամի չափով՝ կապված գյուղատնտեսության, շինարարության և այլ ճյուղերի հետ, և ավելացումները 101,6 մլրդ. դրամ՝ կապված ակցիզային հարկի և մաքսատուրքերի հետ:

Ակցիզային հարկի գծով մուտքերը կանխատեսվում են 57,9 մլրդ. դրամի չափով: Շահութահարկի գծով մուտքերը կանխատեսվում են 129,9 մլրդ. դրամի չափով, շահութահարկով հարկվող փաստացի բազան գնահատվում է 1 158 մլրդ. դրամ: Եկամտային հարկի գծով մուտքերը կանխատեսվում են 308,7 մլրդ. դրամի չափով, հարկման ենթակա աշխատավարձը գնահատվում է 1 627,6 մլրդ. դրամ:

Պետ. բյուջեն ծախսերի մասով նախորդ տարվա հետ համեմատ ավելացել է 4,2%-ով, սակայն պետ. բյուջեի ընթացիկ ծախսերը ավելացել են 8,8%-ով:

Ընդհանուր առմամբ ծախսերի 47,9%-ը ուղղվել է սոցիալ-մշակութային ճյուղերին, 21,4%-ը պաշտպանական, անվտանգության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ, 9,1%-ը տնտեսության ճյուղերի ուղղությունով, իսկ 5,7%-ը ուղղվել է պետական պարտքի սպասարկմանը:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ 2015 թ. պետ. բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ