26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ողորմիր ինձ, Աստված, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրյա պատերազմներն ինձ նեղեցին. Փաշինյանը՝ Սևանում

Էլիտան պետք է պատժվի, պատժվի ժողովրդին ստրկացնեու համար, Սևանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք այսօր պատերազմում մեր անհաջողությունը փորձում են օգտագործել ժողովրդին վերաստրկացնելու համար, բայց ժողովուրդը տեսնում է, որ պատերազմում մեր անհաջողությունը հետևանք էր երկար տարիներ ժողովրդին ու երկիրը կեղեքելու», – ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, որ Հայաստանի կառավարությանը պարտադրեն սեփական կամքը։

Նա ասաց, թե չի պատասխանլեու հոգևորականների քստմնելի հայտարարություններն, կպատասխանի միայն Աստվածաշնչով ու կարդաց 55-րդ Սաղմոսը։

 

«Ողորմիր ինձ, Աստված, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրյա պատերազմներն ինձ նեղեցին, թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնկաոխ արին ու շատերն իմ դեմ մարտնչեցին բարձունքից։ Օրը ցերեկով չեմ վախենա, քանզի հույսս դրել եմ տիրոջ վրա, Աստծո խոսքով պիտի կատարեմ իմ գովաբանությունը, Աստծու վրա դրի իմ հույսը ու չեմ սոսկալու, մարդն ինձ ինչ կարող է անել, ամեն օր խոսքերս անարգեցին, նրանց չար խորհուրդները իմ դեմ եղան, նրանք պանդուխդ կլինեն ու գաղտագողի կշրջեն, նրանք ինձ հետապնդում են ինչպես իմ մահը ցանկացող մարդիկ, բայց որպես ոչնչություն դու կմերժես նրանց», – մեջբերեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ