26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի եղբորորդին արդարացվեց. դատարանը հրապարակեց դատավճիռը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։

Ըստ դատարանի վճռի՝ Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։ Ըստ էության, դատարանը մեկ հոդվածով արդարացրեց Հայկ Սարգսյանին, մյուսով՝ մեղավոր ճանաչեց։

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ դատարանը 2018 թվականին սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել նրա նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։

Նշենք, որ գործով մեղադրող դատախազը Հայկ Սարգսյանի համար ազատազրկում էր պահանջել 7 տարի ժամկետով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ