26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարելի ապականել երկիրը հեռուստաեթերի միջոցով. Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Չի կարելի ապականել երկիրը հեռուստաեթերի միջոցով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց  Անդրանիկ սարկավագ Մանուկյանը: Նրա խոսքով` հայերը, որպես քրիստոնյաներ, պետք է պահպանեն քրիստոնեկան արժեքները և հայկական ավանդապաշտությունը:

Հեռուստաեթերը կարգավորելու մեխանիզմներին անդրադարձավ հայագետ, ազգագրագետ, գրող Յուրի Սարգսյանը: Նրա խոսքով`  բոլորը պետք է ունենան պատասխանտվություն անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ, իսկ  հայկական հեռուստաալիքներում բացակայում է այդ պատասխանատվությունը, և անմակարդակ հեռուստահաղորդումները պետք է դադարեցվեն:

Գրողի կարծիքով` հեռուստաեթերի մաքրման պահանջն ավելի քան օրախնդիր է, քանի որ այսպես շարունակվելու դեպքում հայերի մեջ կկոտրվի այդ հոգեկան հարստությունը, միասնությունը և ազգային նկարագիրը, ինչը մեր առավելությունն է հակառակորդի նկատմամբ: Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ ունեինք ոգի և գիտեինք, թե ինչի համար ենք կռվում, ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ