26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես 1994-ի մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու.գեներալ Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ռազմաուսումնական վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի`Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ:

 

Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ եւ Արցախի նախագահներին եւ պաշտպանության նախարարներին` միաժամանակ համոզված եմ, որ մեր հերոս տղաների հոգիները պատվավոր տեղ են գտնելու դրախտում, իսկ նրանց օրինակով դաստիարակվելու են սերունդներ:

 

ԵԿՄ-ն նաեւ զգուշացնում է Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, որ անվերջ ու անսպառ չէ մեր համբերությունը: Հավատացած եղեք, որ եթե մեզ փորձեք պատերազմ պարտադրել, եթե ձգտեք նմանօրինակ սադրանքներ հրահրել, խստորեն պատժվելու եք, դարձյալ, ինչպես 1994-ի մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում:

 

Հանրապտության բոլոր երկրապահ կամավորականները, Արցախյան պատերազմի վետերանները պատրաստակամ են անհրաժեշտ պահին, զենքը ձեռքին, կանգնել սահմանային առաջնագծում` երաշխավորելու համար Հայաստանի եւ հայկական Արցախ պետության բնակիչների անդորրը: Խնդրում եմ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին եւ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին վստահել մեր կարողություններին եւ համարձակորեն տալ ռազմական առաջադրանք հենց որ դրա համար ճիշտ պահը կլինի:

 

Երկրապահը միշտ եղել է եւ այսօր էլ պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: 

ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,

գեներալ-լեյտենան  Մանվել Գրիգորյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ