26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 760, մահացել են 22-ը

Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 760 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 873-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 3627 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Ապրիլի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 932 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4559-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 712 է, ընդհանուր առողջացածներինը՝ 177 601, փաստացի բուժվողներինը՝ 15 712 (մեկ օրում ավելացել է 26-ով): Մեկ օրում արվել է 3470 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 880 290 թեստ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ