26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գաղտնալսման քրգործը կարճվել է

Mediaport-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման քրգործը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով: ՔԿ-ն որոշել է, որ մարտի 1-ի աղմկահարույց քրեական գործը հեռախոսով քննարկող, դատարանին ցուցում տվող բարձրաստիճան պաշտոնյաները իրենց լիազորությունների շրջանակից դուրս չեն եկել: Զավեշտն այն է, որ հարուցված երկրորդ քրեական գործը, որով վերոհիշյալ 3 անձիք ճանաչվել էին տուժող՝ հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու դեպքի առթիվ, չի կարճվել և քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2018-ին՝ սկանդալային ձայնագրությունից հետո, Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ և հայտարարեց, թե գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են: Իսկ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը 2020թ. հայտարարեց, թե գործը բացահայտել են: Մինչդեռ հիմա պարզվում է՝ գործը կարճվել է, անգամ ձերբակալվածներ չկան, իսկ Փաշինյանն էլ սովորության համաձայն ստել է արարքի հեղինակների մասով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ