26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այնքան են «սիրել» իշխանական հաճույքները, որ հեռանալը նրանց այսօր մահվանը համազոր պատիժ է թվում․ Հրապարակ

Հասարակությունն իրավունք ուներ ակնկալել, որ պատերազմում պարտված ղեկավարը, եթե ոչ կապիտուլյացիան ստորագրելու օրը, ապա որոշ ժամանակ անց հրաժարական կտար՝ տեղը զիջելով իր թիմից մեկին կամ խորհրդարանի առաջադրած անձին, և երկրում տեղի կունենար իշխանափոխություն։

Հասարակությունը կարող էր հույս ունենալ, որ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը կգիտակցեր այդ աթոռի իմաստը և պատասխանատվության տարրական զգացում կունենար ու կհասկանար, որ հրաժարականն աշխարհի վերջը չէ՝ դա քաղաքակիրթ ու պատվախնդիր մարդու քայլ է։ Մարդու, որը ձախողվել է իր պաշտոնում, անգամ եթե տվյալ պահին համարում է, որ իր մեղքն այդ ձախողման մեջ մեծ չէ։

Հասարակությունը կարող էր ակնկալել, որ այս մի ղեկավարը, որը նախորդների համեմատ ավելի երիտասարդ է և հանրային աջակցության շնորհիվ է եկել իշխանության, կառչած չի լինի աթոռից և կգիտակցի, որ ժամանակին հեռանալն ամենակարևոր քայլն է։ Բայց ենթադրենք, որ հանրային սպասումները չափազանցված էին, և դրանք քաղաքակիրթ երկրներին են բնորոշ։ Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այնքան են «սիրել» իշխանական հաճույքները, որ հեռանալը նրանց այսօր մահվանը համազոր պատիժ է թվում, և կարծում են, որ անարդար է ընդամենը 3 տարի պաշտոնավարելը, երբ նախկիններն առնվազն 6-10 տարի պաշտոնավարել են։

Բայց չէ՞ որ պետք է կույր լինես՝ չտեսնելու համար, և բացարձակ հիմար՝ չհասկանալու համար, որ երկիրը շարունակում է գահավիժել և քանդված ու ավերված համակարգերն օրեցօր ավելի են քայքայվում։ Հասկանալի է, որ իշխանությունների հույսն անգրագետ մարդկանց քվեն է, որոնք դեռ մոլորության մեջ են և ևս մի քանի տարի կշարունակեն հավատալ իրենց իսկ կերտած կուռքին, բայց մի օր անպայման գալու է նաև քո «2018 թվականի ապրիլի 23-ը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ