25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուսադեմին խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում

Այսօր` ապրիլի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։

Surmalu-5 Surmalu-2 Surmalu-3 (1) 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ