26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Հայաստան” հիմնադրամը` Քոչարյանին է ֆինանսավորել. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթը փորփրել է “Հայաստան” հիմնադրամի կայք-էջը եւ գտել մի քանի անավարտ ծրագրեր գտանք: Ըստ թերթի այդ ծրագրերի  համահայկական, սոցիալական բնույթը, համայն հայության համար օգտակարության աստիճանը խիստ կասկածելի են: 2005 թվականին հիմնադրամն ավելի քան 245 հազար դոլար է ծախսել նախագահի նստավայրը վերանորոգելու համար: Հիմնադրամի կայքում “նախագահական” բառը բացակայում է, այլ գրված է` “բնակելի շենք”: Թերթի աղբյուրների միջոցով պարզվել է, որ խոսքը թիկնապահների համար նախատեսված տարածքի մասին է: Ստացվում է, որ նախագահ Քոչարյանի թիկնապահներին շքեղ պայմաններ տրամադրելը համազգային նշանակության խնդիր էր, որին պետք էր հենց համահայկական բարեգործականի լայն խողովակը ծառայեցնել: Հետո էլ զարմանում ենք, երբ թիկնապահներն իրենց նորմալ չեն պահում:

Ռոբերտ Քոչարյանի` լավ շենքում նստելու ամբիցիային ոչ ոք չի կարող պատասխանել: Իսկ թե ովքեր են համաձայնել ֆինանսավորել այս նախաձեռնությունը եւ ինչ են դրա դիմաց ստացել, կայքում գրված չէ: 2007 թվականին Ծաղկաձորի ճոպանուղին է վերանորոգվել, ճոպանուղու ավտոկայանատեղին է կառուցվել: Այս բոլոր աշխատանքների, գումարած ճոպանուղու նախագծման եւ փորձաքննությունների, նաեւ տեխնիկական հսկողության համար ծախսվել է մոտ 153 հազար դոլար:

Ով է “տիրություն” անում ճոպանուղուն, ում գրպանն են գնում հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնված այս համահայկական եւ ոչ շատերին հասու զվարճալիքից ստացված գումարները, թերթը կճշտի առաջիկայում: Նույն 2007 թվականին երկրորդ նախագահի անվան եւ սպորտային նախասիրությունների հետ կապված մեկ այլ զվարճալիք կառուցվեց: Սեւանա լճի ափին կահավորվեց առագաստային ակումբը, այն համալրվեց գույքով, «յախտսմենների» թրեյնինգներ անցկացվեցին: Նոր հայերի առագաստային “կայֆերի” համար “Հայաստան” համահայկականը վճարեց անհամեմատ ավելի, քան նախագահականի եւ ճոպանուղու վերանորոգումը միասին` մոտ 1 մլն 92 հազար դոլար:

Այն դեպքում, երբ այդ նույն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերը դատարկվում են խմելու ջրի բացակայության պատճառով: Օրինակ, Ջաղացաձոր համայնքին ջուր հասցնելու համար ընդամենը 30 հազար դոլար է պետք, եւ մինչ օրս կառավարությունը չի կարողանում այդ գումարը հատկացնել: Սահմանային այս գյուղում բնակվող, սահմանը պահող ՀՀ քաղաքացիները վաճառում են իրենց տների քարերը, մեքենան` 8 հազար դրամով, Ռուսաստան մեկնող ավտոբուսների տոմս գնում ու մեկնում երկրից միայն խմելու ջուր չունենալու պատճառով: Մեկնաբանություն պետք չէ, ուղղակի դնենք թվերն իրար կողքի, եւ դրանք կխոսեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ