26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ է նվազել դեպի Ռուսաստան արտահանումը

ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը հրապարակել է 2014թ.-ի արտահանման ցուցամիշները: Դրանից երևում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են: Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ էին արտահանել 235.1 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարվա առաջին ամիսներին արտահանել ենք 219.8 միլիոն դոլորի (15.2 միլիոնով կամ 6.5 տոկոս պակաս):

Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է մի շարք պատճառներով: Առաջին հերթին Հայաստանը քայլեր է ձեռնարկել արտահանման ոլորտում դիվերսիֆիկացիայի իրականացման համար, ինչի հետևանքով ավելացել է արտահանումը դեպի երրորդ երկրներ, և արտահանման ծավալը դեպի Ռուսաստան նվազել է: Արտահանման դիվերսիֆիկացիան դրական ազդեցություն է ունենում մեր երկրի տնտեսության համար և հնարավորություն է տալիս թուլացնել կախվածությունը առանձին երկրների շուկաներից:

Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների նվազման հաջորդ գլխավոր պատճառը արտահանման տեսանկյունից թեժ՝ ամառային շրջանում,  Վերի Լարսի անցակետի անցանելիության խնդիրն էր: Բանն այն է, որ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Վրաստանում երկու անգամ սողանցքային երևույթներ գրանցվեցին, ինչի հետևանքով ճանապարհը 2 ամիսների ընթացքում գրեթե մեկ ամիս փակ էր:

Իսկ Լարսի անցակետով, ինչպես հայտնի է, անցնում է ՌԴ-ն ՀՀ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը:

Փորձը ցույց է տալիս, որ միայն Վերին Լարսի անցակետը Ռուսաստանի և Հայաստանի միջև կայուն ցամաքային կապ ապահովվելու համար բավարար չէ, քանի որ այն ռիսկային տարրեր է պարունակում. մեծ է հավանականությունը, որ կարող են կրկին փլուզումներ լինել:

Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին, լրացուցիչ ակտուալություն է ձեռք բերում այլընտրանքային՝ համեմատաբար էժան համարվող երկրորդ, ինչու չէ՝ երրորդ ճանապարհի առկայությունը: Այս հարցը որքան էլ անլուծելի է թվում խիստ մշուշոտ թվացող աբխազական երկաթուղու բացման համատեքստում, այնուամենայնիվ անհրաժեշտություն կա լրացուցիչ ռեսուրսներ ներդնել՝ խնդրին ինչ-որ կարգավորում տալու հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ