26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրը՝ թուրքական թերթին

Թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը Փարիզում հանդիպել և զրուցել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, գրում է civilnet.am-ը: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակը:

Հարցազրույցի որոշ հատվածներ հնարավոր է` հայ ընթերցողի շրջանում տարակուսանք առաջացնեն: Չի բացառվում, որ դրանք թուրքական մամուլի խեղաթյուրման հետևանք են, թեև շանսոնյեի արտահայտած որոշ մտքեր տեղավորվում են նախկինում նրա արած հայտարարությունների համատեքստում:

Թուրքական Posta թերթինոյեմբերի 2-իհամարումհրապարակվածհարցազրույցը ՍիվիլՆեթը ներկայացնում է թարգմանաբար, որոշ կրճատումներով և առանց խմբագրական միջամտության:

Աշխարհում ապրող ամենամեծ արտիստներից մեկին` Շառլ Ազնավուրին, երկար տարիներ եմ ճանաչում` Փարիզից: Եվ գիտեմ նաև, որ չնայած տարածված ասեկոսեներին, թուրքերին շատ է սիրում: Անցած տարիներին նրան մշտապես ասում էի` արի´ հարցազրույց տուր, պատմի´ր քո անկեղծ զգացմունքների մասին: Քաղաքական օրակարգը, շրջապատի ճնշումները, գուցե և Սփյուռքի հակազդեցությունը հնարավորություն չէին տալիս կյանքի կոչել հարցազրույցը:

Հետագայում մի միտք հղացավ ինձ մոտ՝ Փարիզում ընթրիք կազմակերպել և հրավիրել Ազնավուրին, Չիկոյին, Ղադե Շաքիրին և Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Աքիլին: Այնուհետ հարցրի Շառլ Ազնավուրին, որը նաև Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, թե ինչ է մտածում ընթրիքի մասին: Ազնավուրն ընդունեց հրավերը: Փարիզում մի ռեստորան գտանք, երեք ժամ զրուցեցինք և ընթրեցինք:

Ահա հատվածներ այդ հարցազրույցից.

-Տարածված պատկերացում կա այն մասին, թե Շառլ Ազնավուրը հայկական ծագում ունենալու պատճառով թուրքերին չի սիրում և հանդես է գալիս Թուրքիայի դեմ:

-Սուտ է: Մինչև այսօր ես որևէ բառ չեմ ասել Թուրքիայի դեմ: Եթե ասել եմ, ցո´ւյց տվեք: Հայկական ծագում ունենալու համար որևէ մեկին նման մեղադրանք առաջադրելը և թիրախավորելը խղճի և մարդկության դեմ է: Իմ մայրը թուրք է [նկատի ունի՝ նախկին թուրքահպատակ – ՍիվիլՆեթ]: Իզմիթցի է: Իզմիթում և Ադափազարում տասնյակ բարեկամներ ունենք: Մորս մայրենի լեզուն թուրքերենն էր, և մայրս թուրքերեն էր խոսում:

Մայրս շատ էր սիրում Թուրքիան, հաճախ էր Ստամբուլ գնում-գալիս: Չգիտեմ, թե ում կողմից է հորինվել, սակայն ինձ խորապես վիրավորում է այդ նախադասությունը` հայկական ծագում ունեցող թուրքի թշնամի: Որքան մտահոգիչ, ցավալի և նվաստացուցիչ զրպարտանք է դա:

Ում` ինչ օգուտ կարող է տալ Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելն ու այդ ցավալի ժամանակներում դեռևս չստեղծված Թուրքիայի Հանրապետությանը մեղադրելն ու  հնում մնացած վերքերը փորփրելը: Իսկապես շատ ամոթալի և անբարոյական է այն, որ փորձում են ինձ քաղաքական տարաձայնությունների մեջ ներքաշել, ներկայացնել որպես Սփյուռքի ներսի մարդ, իմ բերանով հայտարարել այն, ինչ իրենք են ցանկանում, ինձ օգտագործել Ցեղասպանության շուրջ վեճերը կրկին օրակարգ բերելու համար: Ցավոք, թուրքերի մի մասն էլ հավատում է այդ ամենին և կարծում, թե ես իսկապես թուրքերի թշնամին եմ: Անցյալ տարի մի հարցազրույց էի տվել և ասել, որ թուրքերը զայրանում և վշտանում են «ցեղասպանություն» բառից…. Սփյուռքը շատ մեծ հակազդեցություն ցուցաբերեց: Ինչ ասես, որ չասացին ինձ:

-Հայկական արմատներով նշանավոր շատ այլ մարդիկ կան, սակայն Ցեղասպանության խնդրով Ձեզ են մշտապես հարցեր ուղղում:

-Ես ծնվել-մեծացել եմ Ֆրանսիայում: Երգերս ֆրանսերեն եմ գրել ու երգել, ֆիլմերում էլ ֆրանսերեն եմ խոսել: Աշխարհի բոլոր կողմերում ինձ ճանաչում են որպես ֆրանսիացի, որովհետև ես Ֆրանսիայի քաղաքացի եմ: Ինձ շատ է վշտացնում այն, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է: Շատ ապրանքներ Հայաստան գալիս են հենց Թուրքիայից, սակայն Վրաստանի վրայով: Հայաստանի սահմանները թե´ Թուրքիայի, թե´ Ադրբեջանի հետ պետք է բաց լինեն: Հարևանները պետք է բարեկամ լինեն: Ատելությունը և թշնամանքը պետք է արդեն մոռանալ: Հայաստանի ժողովուրդը չի կարող երջանիկ լինել մեծ պետություններից ուղարկված օգնությամբ, հատկապես, որ այդ օգնության մեծ մասը կազմում է զենքը: Այդ զենքերը չեն կարող լինել խաղաղության մեջ ապրելու գրավական: Ես միշտ խոսել եմ այս մասին և հիմա էլ եմ այդ հարցը բարձրաձայնում: Ինչպես նշել եմ նախկինում, ես իրադարձություններին մոտենում են մարդկային տեսանկյունից և ոչ որպես քաղաքական գործիչ:

-Ձեր խոսքերից հասկանում եմ, որ Դուք գոհ չեք Հայաստանի վարած միջազգային քաղաքականությունից: Բացահայտորեն քննադատում եք Հայաստանի կառավարության քաղաքականությունը` այն համարելով անհաջող: Սակայն միաժամանակ` Դուք Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ենք Շվեյցարիայում:

-Այո, արտակարգ և լիազոր դեսպան եմ… Սակայն դա չի խանգարում իմ անկախ գործունեությանը: Ես անկախ դեսպան եմ, այսինքն` չեմ շարժվում, չեմ շարժվի և  չեմ կարող շարժվել Հայաստանի հրահանգներով: Ես շարժվում եմ այն ճշմարտություններով, որոնք ես եմ ճանաչում:

-Ինչպիսի՞ն է Ցեղասպանության վերաբերյալ Ձեր երեխաների մոտեցումը:

-Այդ հարցը պետք է իրենց տաք: Ես ներկայացնեմ իմ ընտանքի համայնապատկերը, պատասխանը դու գտիր: Կինս ծագումով շվեյցարիացի է և բողոքական: Ես թուրք-վրացական ծագում ունեմ [նկատի ունի` մայրական կողմից Թուրքիայից է, հայրական կողմից` Ախալցխայից – ՍիվիլՆեթ], ֆրանսիացի եմ և գրիգորյան [նկատի ունի` հայ առաքելական – ՍիվիլՆեթ]: Աղջիկս ամուսնացել է ալժիրցու հետ: Այդ ընտանիքը մուսուլման է: Մյուս աղջկաս ամուսինը հրեա է: Մեր ընտանիքը կրոնական պատկանելության տեսանկյունից էլ շատ հարուստ է: Մեր ընտանիքի հարկի տակ ներկայացված են բոլոր կրոնները: Ոչ ոք մյուսի մտածողությանը և դավանանքին չի խառնվում: Վերջապես, երբ ամուսնանում  էին, չեմ ասել, թե քո ամուսինը մուսուլման է կամ հրեա: Մեզնից յուրաքանչյուրը տարբեր ազգություների պատկանող մոտ ընկերներ ունի: Ինչքան գեղեցիկ է: Օրինակ` այս  սեղանի շուրջ իմ կողքին նստած տիկինը` Ղադե Շաքիրը, իմ ամենամոտ թուրք ընկերն է:

-Մեր խոսակցությունից ի հայտ է գալիս, որ ի տարբերություն մինչ այժմ տարածված կարծիքի` Դուք թուրքերին շատ եք սիրում:

-Այո, սիրում եմ: Թուրքերը խղճով մարդիկ են: Տեսեք, ընդունել են Իրաքից, Սիրիայից` մասնավորապես Քոբանիից Թուրքիա գաղթած երկու միլիոնից ավելի փախստականների: Նրանց փրկել են պատերազմից և մահվանից: Հայաստանի` հարյուր հազարից ավելի քաղաքացիներ ապօրինի աշխատում են Թուրքիայում, գումար վաստակում, այն տուն ուղարկում: Թուրքիան դա չնկատելու է տալիս և ձայն չի հանում: Եթե Անկարան ցանկանա, այդ հարյուր հազար հայերին 24 ժամում կհավաքի և կարտաքսի երկրից:

Լավ, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել: Դա ամոթ է, մղձավանջ, աղետ: Ընդունել… Այդ ամենը փորփրելը, պղտորելը, որքանո՞վ է օգտակար և որքանո՞վ է օգտակար եղել:

Այս պահին Հայաստանը Թուրքիայի կարիքն ունի: Այդ սահմանը պիտի բացվի: Դա անհրաժեշտ է Հայաստանի բարօրության և խաղաղության համար: Ես այս ամենին նայում եմ 2015թ. համատեքստում և հարցին մոտենում մարդկային տեսանկյունից:

Մայրական կողմից իզմիթցի Ազնավուրին` «Ոսկե սոսի» մրցանակ

Ամեն տարի Քոջաելի-Իզմիթում անցկացվող «Ոսկե սոսի» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու Ստամբուլում: Մրցանակակիրների ցուցակում է նաև մայրական կողմից իզմիթցի Շառլ Ազնավուրը: Մրցանակը Փարիզում գտնվելու ժամանակ Ազնավուրին հանձնեցին Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Աքիլը և Էրքան Օզերմանը: Ազնավուրն ասաց. «Եթե իմ մայրը տեսներ, որ իր համաքաղաքացիներն ինձ մրցանակն են տվել, շատ կուրախանար»:

Դեսպան Հաքքը Աքիլը հարցրեց Ազնավուրին` գալիք տարվա սկզբում համերգ կտա՞ք Թուրքիայում: Ազնավուրը, որը 1950-ականներից ի վեր չէր եղել Թուրքիայում, այս առաջարկն ընդունեց մեծ ուրախությամբ: Ինչո՞ւ ոչ: Որպես 55 տարվա կազմակերպչական փորձ ունեցող մեկը` այս գործի իրականացումն ինձ բաժին ընկավ: Իհարկե, պետութան օգնությամբ և աջակցությամբ:

civilnet.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ