19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր միակ քայլը մնացել է բանակինը ու ավարտում ենք էս խաղը. Գեւորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը չի հակադարձում Ալիեւին, բայց գոռալով ուզում է վախեցնի մեր բնակչությանը. Իր լայվերից մեկի ժամանակ ասում է՝ եթե քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, ձեզ կձերբակալեմ: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ խմբակցության Գեւորգ Պետրոսյանը:

«Հլա սրան նայեք, էդքան դուխով տղա ես, Ալիեւին մի հատ պատասխան տուր: Ինքը գնում Ալիեւի մոտ կզած նստում ա, գալիս այստեղ, սկսում է գոռալ մեր ժողովրդի վրա: Արա, դու ով ես, որ քաղաքական հայտարարությունների չափ որոշես: Մի հատ էլ ասում է՝ կձերբակալենք: Սրանով նա մատնում է, որ իրավապահ մարմինները գործում են իր անմիջական ցուցումների ներքո: Ես զարմանում են, որ գլխավոր դատախազությունն անհաղորդ է այս իրավիճակին: Մենք նման ղեկավար չենք ունեցել, որ նման լկտի հայտարարությամբ հանդես գա»,-ասաց նա:

Անդրադառնալով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունից հեռտո ստեղծված իրավիճակին, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Բանակը պետք է քայլ անի: Այսօր միակ քայլը մնացել է բանակինը ու ավարտում ենք էս խաղը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե բանակը միահամուռ գա, ոստիկանությունը չի բախվելու բանակին, որովհետեւ ոստիկաններն էլ են զզվել սրանից:

Հարգելի զինվորականներ, խնդրում եմ՝ միավորվեք, էսօր ավարտենք էս ամեն ինչը: Կոչ եմ անում զինվորականներին՝ չթողնել, որ առավոտը դիմավորի վարչապետի պաշտոնում»,-ասաց գեւորգ Պետրոսյանը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ