26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է

Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Սարո Թովմասյանը ներկայացրել են նոր՝ «Ի սրտե» երգը՝ նվիրված Ռիտա Սարգսյանին։

Նշենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը, ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում: Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։

2020 թվականի նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել էր Covid-19։ Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը մահացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ