29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սասուն, մտածիր, թե ինչպես է ստացվել, որ հայտնվել ես այս թիմում

timthumb

Օրերս Սասուն Միքայելյանը հարցազրույցի էր «բերման ենթարդկվել» Հանրային հեռուստաընկերության կողմից, որի գլխավոր նպատակը պետք է լիներ Սասունի բացասական գնահատականները անակի Գլխավոր շտաբի հայտարարության վերաբերյալ: Բայց բանից պարզվեց, որ Սասունը, լինելով երբեմնի «Երկրապահից», այսօր վերածվել է հրազդանցի շարքային դախլչիի, որին, բացի իր նեղ տեղական շահերից, այլևս ոչինչ չի հետաքրքրում:

Դատեք ինքներդ: Սկզբից նա հայտարարում է, որ հայկական բանակը 30 տարվա մեջ այդպես էլ չի կայացել: Փաստացի, Սասուն Միքայելյանի կարծիքով, մենք 30 տարի բանակ չենք կայացրել ու ընդամենը 3 տարվա մեջ է, որ Փաշինյանին հաջողվել է ինչ-որ բան անել բանակի համար:

Հետո նա մոռանում է իր այս թեզի մասին և հայտարարում, որ եթե Թուրքիան ակտիվ չմտներ ռազմական գործողությունների մեջ, ապա հայկական բանակը կհաղթեր: Այստեղ է, որ նրան պետք է մի հռետորական հարցադրում անել: Այ ռազմահայրենասիրական դախլչի, եթե հայկական բանակի չի կայացել, բա ինչպե՞ս նա կարող էր հաղթել, եթե Թուքիան չմիջամտեր: Թե՞ դու մտածում ես, որ քո ֆիդայական ջոկատով պիտի ադրբեջանական բանակին հաղթեիր:

Փաշինյանին հաճոյանալու փոխարեն մտածիր, թե ինչպես է ստացվել, որ հայտնվել ես սորոսա-թուրքական նույն խմբակի մեջ, որտեղ Շուշին «Շուշա» անվանող Անուշ Բեղլոյանն է, սեքսուալ փոքրամասնությունների առաջնորդ Լարա Ահարոնյանը և հայտնի ադրբեջանասեր Մարիա Կարապետյանը:

Թեև ամեն ինչ պարզ է, քանզի քո համար, ինչպես նշում էիր, քո հեղափոխությունն ավելի բարձր էր, քան ղարաբաղյան հաղթանակները, որովհետև այդ սորոսա-թուրքական հեղափոխության արդյունքում դու կրկին դարձար «Հրազդանի բդեշխը» և կարող ես Նիկոլ Փաշինյանի հետ միասին փարիսեաբար պայքարել իբր Հայաստանի բդեշխական համակարգի դեմ:

Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ ունի իր չափն ու սահմաններ, իսկ երբ որ Երկրապահը դառնում է սորոսա-թուրքական խմբակի անդամ, նրան հաստատ չեն ներելու նաև իսկական Երկրապահները:

Չե՞ս հավատում, ժանակը ցույց կտա:

Արմեն Միքայելյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ