29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բաղրամյան պողոտան Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած վերջին ամրոցն է. Աշոտյան

156513912_10224210244981957_4457839753355264357_o
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մարտի 1-ին լրացավ այն ժամկետը, որն ամրագրված էր հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ եւ ըստ որի հաստատման պետք է ներկայացվի.
 
«Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:
Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը։
Կասկած չունեմ, որ այն հերթական հարվածն է լինելու Հայաստանի պետական շահերին եւ շղթայելու է Սյունիքը թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքներով։
 
Ալիեւի տակն ամբողջությամբ հայտնված վիժվածքը գրչի հարվածով հետեւողականորեն շարունակելու է հանձնել Հայաստանն իր տերերին։
Բաղրամյան պողոտան Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած վերջին ամրոցն է։
Մի’ հիասթափվե’ք։ Մի’ հոգնեք։ Մի’ հապաղեք
 
Արի՝ Հայրենիքդ պաշտպանելու»։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ