29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրի ավերակ կողմը․ «Փաստ»

230DEC7C-DA18-49F3-9571-3C4AC9554066

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր հաջորդ գիրքը կվերնագրի «Երկրի ավերակ կողմը»։ Այդ գլխագրի ներքո նրան ավելի հեշտ կլինի նկարագրել այն ավերակները, որ մնալու են իրենից հետո։ Ինչո՞ւ եմ կարծում, որ Նիկոլը գիրք կգրի, որովհետև պաշտոնանկությունից հետո չպիտի նրա հետ որևէ բան պատահի, բացի օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելը։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության մի ստվար հատվածի բոլոր թերությունների և արատների հավաքական մարմնավորումն է։

Հաճախ եմ ասում՝ պետք չէ մարդկանց մեղադրել Նիկոլին պաշտպանելու կամ սատարելու համար։ Այդ մարդիկ Նիկոլի մեջ տեսնում են իրենց… և վերջ: Վերջ, ընկերնե՛ր, թե չէ… «գիտահետազոտական, միտահետազոտական»։

Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության լակմուսի թուղթն է։ Եթե նա չլիներ, մենք ո՞նց էինք իմանալու, որ մեզ հետ նույն օդն են շնչում մարդիկ, ովքեր համաձայն են Նիկոլի հետ, որ Շուշին ու Շուռնուխը ադրբեջանական են, որ Նիկոլն ինչ արել և անում է, լավ է անում ու ճիշտ։ Ես այս շարքը կարող եմ ժամերով թվարկել, վստահ եմ՝ դուք նույնպես։ Բայց, լավ, Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, գնալու է՝ վաղը, մյուս օրը, մեկ ամսից։ Նա գնալու է ու իր հետ ոչ մեկին չի տանելու, մենակ է գնալու։ Իսկ ի՞նչ են անելու այս մարդիկ, ո՞նց են ապրելու զոհված լույս տղերքի հարազատների կողքին։ Միշտ փորձել եմ պատկերացնել, թե ինչ են ասելու դպրոցից տուն եկած իրենց երեխաներին, թոռներին, երբ երեխան կհարցնի՝ պապիկ, ի՞նչ է եղել 2018-2021 թվականներին, ի՞նչ են պատմելու։

Ասելու են, որ կար ՀՀ վարչապետի աթոռը թյուրիմացաբար զբաղեցնող մի անհավասարակշիռ անձ, որը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի, կորցրեց մեր հայրենիքի 25 տոկոսը, տասնյակ հազարավոր ճակատագրեր խեղեց, կապիտուլացվեց, քայքայեց տնտեսությունը, բայց դա հեչ կապ չուներ, նա մեզ համար մնում էր Հիսուսից հետո երկրորդ մարդը երկրի վրա, ու մենք շարունակում էինք երկրպագել նրան, իսկ նա շարունակում էր սիրել մեզ, խոնարհվել մեր առաջ, հպարտանալ մեզանով։ Սա՞ են պատմելու։ Դե, ուրիշ բան դժվար գտնվի պատմելու։

Ի դեպ, նկատե՞լ էիք՝ պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը չէր ասել «կախարդական» բառերը` սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Գլխավոր շտաբի կողմից իր հրաժարականը պահանջելու օրը, երբ մի քանի հազար կողմնակիցներով երթ էր անում, հանկարծ նորից հիշեց, որ սիրում է բոլորին։ Բայց վայրկյաններ անց նա իր իրական դեմքը ցույց տվեց, երբ իրեն չսատարող քաղաքացուն երթի շարքերից սպառնաց, թե «քո հետևից կգան»:

Այ, սա է իսկական Նիկոլը. արտաքուստ նա ասում է, որ բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են, որ բոլորն ունեն քննադատելու իրավունք, որ սիրում է բոլորին՝ անկախ նրանից, թե որ կողմում են, բայց իրականում հիստերիայի մեջ է ընկնում նույնիսկ ամենափոքր հակադրումից: Նրա ուշքն ու միտքը նույնիսկ մի թեթև իրեն հակառակվողներին պատժելն է, նա էքստազի մեջ է ընկնում այն մտքից, որ իրավապահ համակարգը կարող է իր հրամանները կատարել ու գնալ բոլոր նրանց հետևից, ում վրա ինքը կդնի մատը: Ու միշտ է այդպես եղել. Նիկոլը բարձրաձայն ասել է այլ բան, իսկ թիկունքում «խաչել է մատները»,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ