19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսական լրատվամիջոցները ողողված են անուղեղ կապիտուլյանտի երեկ հնչեցրած հերթական տխմարությամբ

Ռուսական լրատվամիջոցները ողողված են անուղեղ կապիտուլյանտի երեկ հնչեցրած հերթական տխմարությամբ: Այս տկարամիտ խզբզանքը միայն կարողանում է փայլուն ձևով փչացնել ՀՀ միջպետական հարաբերությունները բոլորի հետ՝ առանց հետևանքների մասին մտածելու: Հետո էլ ողորմելի տեսքով հայտարարում է, թե՛ հայ ռազմագերիների հարցով ՌԴ նախագահն է զբաղվում, թե՛ ՀՀ սահմանները և Արցախի բնակչության անվտանգությունը ռուսներն են ապահովում…

Ցավալին այն է, որ ռուսները, չստանալով հիմնավոր պարզաբանում, հարմար առիթով ոչ միայն սրա ականջներն են քաշելու և ստորացնելու, այլ հետևանքները զգացնել են տալու Հայաստանին և Արցախին: Իսկ, գուցե, մտածվա՞ծ է հրահրում ՀՀ ռազմավարական գործընկերոջը, գո՞ւցե ստորացված լինելը իր բնականոն կենսաձևն է ու դրանից ոչ միայն չի նեղվում, այլև լա՞վ է զգում և առանց վարանելու ծրագրված հերթական դավաճանական քա՞յլն է կատարում սեփական երկրին նկատմամբ:

Հ.Գ. սրա քաղաքական խմբակի աղանդավորներն էլ սկսել են տարածել այն թեզը, թե պատերազմում պարտությունը իրականում ռուսական զինակեսակների պարտությունն էր: Անմեղսունակներ: Գրում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ