27 Փետրվարի, Saturday, 2021
KFC

Եթե կապիտուլյանտներն ասեին, որ չեն կրակելու ժողովրդի վրա, խիստ կզարմանայի. Արտակ Զաքարյան

artak-artak
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Եթե կապիտուլյանտներն ասեին, որ չեն կրակելու ժողովրդի վրա, խիստ կզարմանայի։
 
Կստացվեր, որ սրանք իրականում չեն ցանկանում կործանել Հայաստանի ապագան, և ընդդիմությունը խտացնում է գույները։
 
Բայց հայտարարեցին ժողովրդի վրա կրակելու պատրաստակամության մասին, և ամեն բան ընկավ իր տեղը։
Սեփական ժողովրդի վրա կրակելը երևի թե թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է։
 
Սրանք դեռ մինչև վերջ չեն կատարել Հայաստանը կործանելու իրենց տերերի ծրագրերը։ Այնպես, որ դրսերին «ժողովրդավարություն քարոզ» հակահայ շրջանակները, շատ հնարավոր է կանաչ լույս են տվել նաև ժողովրդի վրա կրակելու հարցում։
 
Մնացածը՝ ժողովրդի որոշելիքն է, հրավիրե՞լ «դուելի» այս թրքահպատակ իշխանությանը, թե՞ այնուամենայնիվ հարցերը լուծել դատաիրավական ճանապարհով»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ