27 Փետրվարի, Saturday, 2021
KFC

Սխալ է հայտարարել, որ այսօր վճռորոշ օր է, եւ եթե այսօր չլուծվեց այս հարցը, ուրեմն էլ չի լուծվելու. Վանեցյան

default

Սխալ է հայտարարել, որ այսօր վճռորոշ օր է, եւ եթե այսօր չլուծվեց այս հարցը, ուրեմն էլ չի լուծվելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Նման բան տարածողները խանգարում են մեզ, որովհետեւ ձեւակերպում են սպասում ժողովրդի մեջ, որ սա վերջին հավաքն է, այսօր լուծվելու է հարցը, այնինչ մենք տեսնում ենք, որ տրամաբանությունից դուրս են գործում այս իշխանությունները:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ցանկացած երկրում, թասիբ ունեցող յուրաքանչյուր մարդ ներողություն կխնդրեր, գլուխը կկախեր ու կգնար: Բայց այս մարդիկ ամեն օր ավելի են կառչում իրենց աթոռներից»,-ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քաղաքի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ:

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա Շարժման շտաբը, որտեղ մարդիկ կհավաքվեն, կքննարկեն այս իշխանություններին հեռացնելու հարցն ու Հայաստանի ապագայի հետ կապված խնդիրները։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին խոստացել էր, որ փետրվարի 20-ին լինելու է մեծ հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ