26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ապացույց, թե ինչպես են թուրքերը «գուլյատ» լինելով Շուշին «գրավել». Փաստինֆո /տեսանյութ/

Փաստինֆո-ն գրում է.

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը ինչպես և խոստացել էր, ներկայացրել է ապացույց, թե ինչպես են թուրքերը Շուշին «գրավել»։ Զաքարյանը տեսանյութ է հրապարակել ու ներկայացրել մի փոքրիկ հատված, թե ինչպես են մեր հատուկ ջոկատային հետախույզները հայտնաբերում թուրքերի՝ դեպի Շուշի շարժվող 1500 հոգանոց խումբը։

«Հատուկ ջոկատային հետախույզները պարբերաբար հայտնում են նրանց կոնկրետ կոորդինատները, որպեսզի նրանց ոչնչացնեն մեր հրետանիով (իմիջայլոց տղերքը հենց այդ առաջադրանքով հատուկ գնացել էին իրենց կյանքը վտանգելով մտել վտանգավոր զոնա) ու մի երկու ժամ զարմացած ու զայրացած սպասում, թե ինչպես են անարգել, «գուլյատ» լինելով գալիս հասնում իրենց, առանց ոչ մի կրակոց մինչև Շուշիի մատույցները: Առնվազն 2 ժամից ավել անընդհատ տրվող ճշգրիտ կոորդինատներով շարժը մի զալպով կարելի էր վերացնել: Ինչու՞ և ում հրամանով դա չէր արվում: Պատասխանատուները պատասխան կտան դատարանում Հայ Դատի առջև»,-ասում է Զաքարյանն ու խոստանում, որ ամբողջ և մանրամասն տեսանյութը կտեղադրի առաջիկայում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ