26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թոխմախի Մհերը զայրացրել է տիկին Հեղինեին. Ժողովուրդ

ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, պատգամավոր դառնալուց հետո ձեռնամուխ է եղել ոչ թե օրենսդիր աշխատանքին, այլ իր աշխատասենյակի վերանորոգմանը: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: Նա աշխատասենյակի պատուհանները փոխելէ եվրոպատուհաններով` առանց որեւէ մեկի համաձայնությունը ստանալու: Բանն այն է, որ ԱԺ բոլոր պատուհանները միատեսակ փայտից են, եւ արգելված է դրանք փոխելը` շենքի ընդհանուր տեսքը պահպանելու համար:

Բայց Սեդրակյանին ԱԺ հին ոճը դուր չի գալիս: Սա դեռ ամենը չէ: Սեդրակյանը որոշել է ընդլայնել իր աշխատասենյակը հարեւան պատգամավորների հաշվին: Արդյունքում քանդել է ՕԵԿ-ական պատգամավորներից մեկի սենյակի կեսը, որպեսզի ընդունարան ունենա` իր քարտուղարուհիներով: Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, Սեդրակյանի արածը զայրացրել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, որը կատարվածի մասին Հովիկ Աբրահամյանին է դժգոհել: Մեկնաբանությունների համար թերթը զանգահարել է Սեդրակյանին, սակայն նրա փոխարեն պատասխանել է օգնականը` ասելով որ պատգամավորը ՀՀ-ում չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ