02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Երկրի տերը զինվորն է, ոչ թե այս թափառական, քյանդրբազի լար կապած դավաճանները». Սյունեցի ազատամարտիկը՝ իշխանությանը

Ազատության հրապարակում ընթացող «Արթնացի՛ր, ժողովուրդ, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը» հանրահավաքի ժամանակ  կոչով հավաքվածներին դիմեց սյունեցի ազատամարտիկ։

«Կիրակի օրը, ժամը 13։00-ին Արցախի պատերազմի մասնակից բոլոր զինվորները հավաքվեն Ազատության հրապարակում, մենք ցույց չենք անելու, մենք խորհրդակցելու ենք և կայացնելու ենք մեր զինվորական որոշումը։

Այսօր երկրի տերը զինվորն է, ոչ թե այս թափառական, քյանդրբազի լար կապած դավաճանները, որոնք թուրքի, Ադրբեջանի ու իրենց շահերի համար ազգին են դավաճանում։ Դրան պետք է վերջ տալ, իսկ դրա վերջը բերելու է հայ զինվորը։ Ես 76 տարեկան եմ, մինչև մահ ու գերեզման պետք է կռվեմ թուրքի դեմ, ես կոչ եմ անում՝ իմ հայ ժողովուրդ, ոտքի կանգնեք»,- հայտարարեց ազատամարտիկը։

 
 

Նա նաև տեղեկացրեց, որ կիրակի օրը կնախապատրաստվեն փետրվարի 20-ի մեծ հանրահավաքին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ